«Սոթբի»-ի աճուրդի տանը վաճառքի է հանվել 17-րդ դարի հայերեն ձեռագիր
Գիտություն և ՄշակույթԵրևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը տեղեկացնում է.
« «Սոթբի»-ի աճուրդի տանը վաճառքի է հանվել 17-րդ դարի հայերեն ձեռագիր՝ գրված Ամիդում, գրիչ՝ Մինաս։ Աճուրդը տևելու է մինչև ս․թ․ դեկտեմբերի 1-ը։ Ձեռագրի նախնական արժեքն էր 10.000 Ֆունտ սթերլինգ։
Մատենադարանն առաջարկում է հայկական բարեսիրական և մշակութային կազմակերպություններին ու անհատ բարերարներին հնարավորության դեպքում ձեռք բերել այս մատյանը, որը ձեռագրական առումով արժեքավոր է և հարուստ է մանրանկարներով։ Ցանկալի է, որ այն մնա ազգային միջավայրում, իսկ եթե հնարավոր է՝ հանգրվանի հայկական մայր ձեռագրատանը՝ Մաշտոցյան Մատենադարանում»: