ԱՄՆ-ում ձերբակալել են կնոջը, որը ԶԼՄ-ներին հայտնել է Լաս Վեգասի երեկույթին բրիտանական արքայազնի մասնակցության մասին
ԱՄՆ
«Քերրին չմտածված քայլ է կատարել»,-հայտնել է օդանավակայանի աշխատակիցը, որը ճանաչել է կնոջը. գրում է ИТАР-ТАСС-ը։
«Այժմ բոլոր ուղևորները ստուգվում են ՝ դատական հետաքննության համաձայն։ Նա գիտեր այդ մասին, բայց, միևնույնն է, հանդգնել էր ինքնաթիռով հատել սահմանը և բռնվել էր»։ Բանն այն է, որ Ռիչերտը 2003 թվականից փնտրվում է 21.000 դոլարի անդորրագիր կեղծելու համար։
Արքայազն Հարրին օգոստոսի վերջին մի երեկույթ էր կազմակերպել։ Համաշխարհային մամուլում հայտնվել էին գաղտնի կերպով բջջային հեռախոսից նկարված երեկույթի նկարները։ Բացի այդ՝ տվյալներ էին հրապարակվել այն մասին, թե ինչ էր կատարվել արքայազնի սենյակում։ Այդ տեղեկությունների մի մասը տրամադրել էր հենց Քերրի Ռիչերտը, որն այդ պահին եղել էր արքայազնի ընկերների շարքում։
Նշվում է նաև, որ կինը խաբել է արքայազնին, ասելով, որ ընդամենը 32 տարեկան է։ Ինչպես պարզվում է, նա նվազեցրել է իր տարիքը ութ տարով։
Այժմ Քերրի Ռիչերտը ձերբակալված է և գտնվում է հսկողության տակ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)