Թուրքիայի ԶՈւ-երը կաջակցեն ադրբեջանցի սակրավորներին ականազերծման հարցում
ԹուրքիաԱդրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտարարել է, որ թուրք զինվորականները կիրականացնեն Լեռնային Ղարաբաղի այն տարածքների ականազերծումը, որոնք անցել են Բաքվի վերահսկողության տակ։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին:
«Թուրքիայի զինված ուժերի մասնագետները ականներն ու ինքնաշեն պայթուցիկ սարքերը հեռացնելու գործում սկսել են օժանդակություն ցույց տալ ադրբեջանական բանակին: Թուրք մասնագետները աշխատանքներ են տանում ականազերծման և պայթուցիկ սարքերից մաքրման ուղղությամբ, ինչպես նաև ուսումնական դասընթացներ են կազմակերպելու մեր ինժեներական ստորաբաժանումների համար:»,- ասված է հաղորդագրության մեջ: