Կայացել է Բակո Սահակյանի երդման արարողությունը
Արցախ
Սեպտեմբերի 7-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի հատուկ նիստ՝ նվիրված Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնամուտին:
Երդման արարողությունից հետո նորընտիր նախագահ Սահակյանը հանդես է եկել ելույթով:
Այնուհետեւ երկրի ղեկավարը Վերածննդի հրապարակում ընդունել է հանրապետության զինված ուժերի զորահանդեսը:
Միջոցառմանը ներկա էին Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակությունը՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ, Ռուսաստանում հայրապետական պատվիրակ Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախի ղեկավարությունը, ներկայացուցիչներ Հայաստանից եւ Սփյուռքից, հյուրեր արտերկրից:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան