Ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի
Հասարակություն
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 8-ի օրվա երկրորդ կեսին առավելապես հյուսիսային շրջաններում, 9-ից 12-ը ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին արևմտյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 8-ից 12-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 7-9, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 13-15 աստիճանով:
Երևանում սեպտեմբերի 8-ին երեկոյան ժամերին հնարավոր է, իսկ 9-ից 12-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը