Կգա մի օր, երբ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերն ու ադրբեջանցիները բարիդրացիական հարաբերություններ կունենան․ Ալիև
ԱրցախԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ղարաբաղում հայերն ու ադրբեջանցիները բարիդրացիական կապրեն: «Կգա մի օր, երբ այսօր Լեռնային Ղարաբաղում ապրող հայերն ու ադրբեջանցիները, ովքեր հաստատ կվերադառնան այնտեղ, կրկին կապրեն բարիդրացիական հարաբերությունների մեջ: Կան նյութատեխնիկական խնդիրներ, տրանսպորտային խնդիրներ, էներգետիկ անվտանգության խնդիր: Մենք կքննարկենք այս բոլոր խնդիրները: Ի տարբերություն Հայաստանի ղեկավարության՝ մենք ունենք ստրատեգիական տեսլական, այն արդեն ձևավորված է: Մենք հետևողականորեն գտնվում ենք նպատակին հասնելու ճանապարհին», - ասել է Ալիևը ժողովրդին ուղղված իր ուղերձում: