Ֆելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ Հակոբյանը լուսանկար է հրապարակել Մարդիկ այլևս խոսքերի չեն սպասում, սպասում են արդյունքների. Աբովյան Փայտե շան էներգիա. կենդանակերպի ո՞ր նշաններն են անհավանական հաջողություն ունենալու այս ուրբաթ Մահացել է Նորվեգիայի թագավորը․ ով կժառանգի գահը Հակոբյան․ Ղարաբաղ վերադարձ չի լինելու․ մեր հայրենիքը 29,743 ք/կմ է (տեսանյութ) Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Ոտքին առկա պրոբացիոն սարքով տղամարդը հարվածներ է հասցրել տնակի պատերին և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց Զախարովան կոչ է արել Փաշինյանին «քաջություն հավաքել և պատմել ողջ ճշմարտությունը» Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Հայաստանը շատ արագ կորցնելու է իր ինքնիշխանությունը․ Շահնազարյանը՝ ԹՐԻՓՓ-ի մասին (տեսանյութ) Վրաերթ Բաղրամյան պողոտայում. 33-ամյա հետիոտնը տեղափոխվել է հիվանդանոց Հիմա Գյումրիում կրկին ուժեղ կարկուտ է, քամի ու կայծակ (տեսանյութ) 

Տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստը` տեսակապի ձևաչափով (տեսանյութ)

Արտաքին Քաղաքական

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին ընդառաջ դեկտեմբերի 1-ին տեղի ունեցավ ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստը՝ տեսակապի ձևաչափով։ Նիստի օրակարգում էին ՀԱՊԿ գործունեության արդյունավետության բարձրացման և կազմակերպության շրջանակներում փոխգործակցության խորացման, կազմակերպության պաշտպանական բաղադրիչի ամրապնդման հարցեր: Մտքեր փոխանակվեցին նաև միջազգային կազմակերպությունների հետ ՀԱՊԿ համագործակցության ամրապնդման և գործընկերային կապերի հաստատման շուրջ:

Իր խոսքում նախարար Այվազյանը շնորհավորեց Ռուսաստանի իր գործընկերոջը ՀԱՊԿ-ում արդյունավետ նախագահության համար և նշեց կազմակերպությունում Տաջիկստանի առաջիկա նախագահության առաջնահերթությունների իրագործմանն աջակցելու Հայաստանի պատրաստակամության մասին:

Իր ելույթում ՀՀ ԱԳ նախարար Այվազյանը հանգամանալից անդրադարձավ Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին, դրա հետևանքներին ու տարածաշրջանային զարգացումներին: Նախարարն առանձահատուկ ընդգծեց ադրբեջանական կողմի գործողություններում Թուրքիայի անմիջական մասնակցությունը և վերջինիս կողմից Սիրիայի` թուրքական ուժերի վերահսկվողության ներքո գտնվող շրջաններից և Լիբիայից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղափոխումն Ադրբեջան՝ Արցախի դեմ ռազմական գործողություններին ներգրավելու համար:


ՀԱՊԿ օրակարգում կարևոր տեղ զբաղեցնող օտարերկրյա զինյալ ահաբեկիչներին առնչվող հարցի համատեքստում նախարար Այվազյանը գործընկերների ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի՝ կովկասյան տարածաշրջանում միջազգային ահաբեկչության օջախ ձևավորելու քայլերի վրա, ինչը հղի է ահաբեկչության վտանգը մեր տարածաշրջանի այլ երկրներ ու հարևան տարածաշրջաններ տեղափոխելու հնարավորությամբ:


Նախարար Այվազյանն անդրադարձավ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ԼՂ հակամարտության գոտում հրադադարի հաստատմանն ու Արցախում ռուս խաղաղապահների տեղակայմանը՝ հավելելով, որ դաշնակիցների կողմից ակնկալվում է աջակցություն ՌԴ ջանքերին, ինչպես նաև խաղաղ գործընթացին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքների հաղթահարման առումով որպես առաջնահերթ քայլ նախարար Այվազյանը նշեց հումանիտար խնդիրների հասցեագրումը, այդ թվում՝ ռազմագերիների և պատանդների, ինչպես նաև դիերի հրատապ կերպով փոխանակման, անհայտ կորածների վերաբերյալ տվյալների ճշգրտման կարևորությունը։ «Չնայած հայտարարության մեջ համապատասխան դրույթի առկայությանը՝ մինչ օրս Ադրբեջանը չի շտապում ցուցադրել այն կյանքի կոչելու պատրաստակամություն»:

ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստի ընթացքում ընդունվեց Երկրորդ աշխարհամարտի ավարտի 75-ամյակի կապակցությամբ ՀԱՊԿ ԱԳ նախարարների համատեղ հայտարարությունը։ ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստին հավանության արժանացան ՀԱԽ հռչակագրի և հայտարարության նախագծերը, որոնցում անդամ պետությունները հանդես են գալիս զինված հակամարտությունների՝ միջազգայնորեն ճանաչված բանակցային ձևաչափերի շրջանակներում բացառապես խաղաղ, քաղաքական-դիվանագիտական միջոցներով կարգավորման օգտին։ Ջանքեր կգործադրվեն միջազգային ահաբեկչության վտանգների, այդ թվում՝ կապված օտարերկրյա զինյալ-ահաբեկիչների ֆինանսավորման, պատրաստման, զինման և որպես վարձկաններ զինված հակամարտություններում օգտագործման դեմ պայքարի ուղղությամբ։

Հավանության են արժանացել նաև ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի կատարելագործմանը միտված մի շարք փաստաթղթերի նախագծեր, այդ թվում՝ ՀԱՊԿ զորքերի (հավաքական ուժերի) համատեղ նյութատեխնիկական և բժշկական ապահովման մասին համաձայնագրի նախագիծը, 2021-2025թթ․ ՀԱՊԿ անդամ պետությունների հակաթմրանյութային ռազմավարության նախագիծը և այլ փաստաթղթերի նախագծեր։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ֆելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ Հակոբյանը լուսանկար է հրապարակել Մարդիկ այլևս խոսքերի չեն սպասում, սպասում են արդյունքների. Աբովյան Ֆինլանդիան վերսկսում է Eagle S տանկերի գործով լսումներըՍպիտակ տունը անվանել է Թրամփի լավագույն «մամուլի քարտուղարին»Փայտե շան էներգիա. կենդանակերպի ո՞ր նշաններն են անհավանական հաջողություն ունենալու այս ուրբաթ Արևմուտքը հայտնել է Patriot հրթիռների կրիտիկական պակասի մասինՄահացել է Նորվեգիայի թագավորը․ ով կժառանգի գահը Մասնագետը բացատրել է՝ ինչպես ճիշտ լվանալ մրգերն ու բանջարեղենըՍաուդյան Արաբիան հութիների դեմ պատերազմի է պատրաստվում․ ԶԼՄՀակոբյան․ Ղարաբաղ վերադարձ չի լինելու․ մեր հայրենիքը 29,743 ք/կմ է (տեսանյութ) Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Լազարևան պատմել է Apple-ի հետ ունեցած կոնֆլիկտի մասինԶախարովայի խոսքերից հետո Մեծ Բրիտանիան քարտեզ է ցուցադրել, որը ցույց է տալիս ռազմական բազաների գտնվելու վայրըՈտքին առկա պրոբացիոն սարքով տղամարդը հարվածներ է հասցրել տնակի պատերին և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց Զախարովան կոչ է արել Փաշինյանին «քաջություն հավաքել և պատմել ողջ ճշմարտությունը» Ֆրանսիայի տասնյակ դեպարտամենտներում հայտարարվել է եղանակային նարնջագույն վտանգի մակարդակԲացահայտվել են սմարթֆոնի մարտկոցի աշխատանքը երկարացնելու եղանակներըԻրանի հետ պատերազմի պատճառով՝ ԱՄՆ բանակում բյուջետային ճգնաժամ է․ ԶԼՄՋուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Հայաստանը շատ արագ կորցնելու է իր ինքնիշխանությունը․ Շահնազարյանը՝ ԹՐԻՓՓ-ի մասին (տեսանյութ) Հայտնի է միակ երկիրը, որը հայտարարել է Միացյալ Նահանգների դեմ պատժամիջոցների մասինՎրաերթ Բաղրամյան պողոտայում. 33-ամյա հետիոտնը տեղափոխվել է հիվանդանոց Սննդային հավելումներ արտադրող ընկերության դեմ ավելի քան 53 մլն ռուբլու հայց է ներկայացվելՆԱՏՕ-ի երկիրը վերջին տարիների ընթացքում առաջին անգամ կկրճատի պաշտպանության ծախսերըՀիմա Գյումրիում կրկին ուժեղ կարկուտ է, քամի ու կայծակ (տեսանյութ) ՌԴ ԱԳՆ-ն ՆԱՏՕ-ին մեղադրել է Պուտինի նստավայրի վրա հարվածների պատասխանատվությունից խուսափելու փորձի մեջՄասնագետը բացատրել է՝ պահածոյացման համար ինչու են ոսկեգույն կափարիչներն ավելի հարմարՊուտինն ու Փաշինյանը կքննարկեն ԵՄ-ի հետ կապված հարցերն ու հայ ընդդիմադիր առաջնորդների ձերբակալությունները․ Կրեմլ Ցնդաբանություն է․ Իրանը՝ Թրամփին. Սամվել Կարապետյանի բողոքը մերժվել է (տեսանյութ) ԱՄՆ նախկին ծովակալը հայտարարել է, որ հայտնաբերել է Ատլանտիդան8 տարի բա ի՞նչ էիր անում․ լվացած ուղեղների համար են այդ հայտարարությունները. իրավապաշտպան (տեսանյութ) Գետերում և լճերում լողալը կարող է ավելի քան կրկնապատկել մաշկային խնդիրների վտանգըԳերմանիան համաձայնության է եկել երկրի պաշտպանության և անվտանգության ծրագրի շուրջ«Հայաստանի օրերը Մոնակոյում»՝ հայկական մշակույթից ու ոսկերչությունից մինչև ներդրումային հնարավորություններ Հայաստանում ՆԱՏՕ-ի՝ Սև ծովի վրա թռչող ԱԹՍ-ն կորցրել է կապը իր բազայի հետՌուսաստանի դեսպանը ՆԱՏՕ-ին երկխոսության կոչ է արել՝ պատերազմից խուսափելու համարՌուսաստանն ուժեղ է. մենք պայքարում ենք մեր ապագայի համար․ Պուտին Մասնագետները բացատրել են՝ ինչու է օգտակար պարբերաբար վերագործարկել սմարթֆոնըՀնդկաստանի քա՞նի քաղաքացի է աշխատում ՀայաստանումԹրամփը Սպիտակ տան աշխատակազմի նոր քարտուղար է նշանակելՍեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 475-իՊլաստիկ վիրաբույժը պարզաբանել է՝ ազդո՞ւմ է արդյոք բլեֆարոպլաստիկան տեսողության վրաՇվեդիան կործանիչներ և ռազմանավեր կուղարկի Ռուսաստանի սահմանների մոտՎճռաբեկ դատարանը «գողական աշխարհի» վերաբերյալ շրջադարձային որոշում է կայացրել Զելենսկու նախկին մամուլի քարտուղարը կոչով դիմել է ԱրևմուտքինՄենք չենք սովորել պետական հեղաշրջումներ իրականացնել․ Լավրովը՝ Հայաստանի մասին ՌԴ ԱԳՆ-ն խոսել է Ուկրաինայի հետ շփումների հնարավորության մասինՎոլոչկովան կտրուկ է արտահայտվել Քանյե Ուեսթի մասինԳարեգին Բ-ի բացառիկ լիազորությանը պետությունը միջամտել չի կարող. փաստաբան
Ամենադիտված