Հաշմանդամ երեխան կապրի տաք բնակարանում
Հասարակություն
Հաշմանդամ երեխայի միակ ծնող Արև Օհանյանը, հայտնվելով դժվար իրավիճակում, դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին։ Նա մինչ այդ բնակարանի գազաֆիկացման համար դիմել էր Գավառի տարածքային գազամատակարարման և գազաֆիկացման մասնաճյուղ, որտեղ նրան տեղեկացրել են, որ աշխատանքները կատարելու համար նա պետք է վճարի 80.000 ՀՀ դրամ: Սակայն լինելով միայնակ մայր և ստանալով միայն ընտանեկան նպաստ՝՝ կինը չէր կարող վճարել այդքան մեծ գումար։
Պաշտպանի աշխատակազմը Արև Օհանյանի դիմումը փոխանցել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ հորդորելով աջակցել քաղաքացուն։ Արդյունքում Գավառի տարածքային գազամատակարարման և գազաֆիկացման մասնաճյուղը, հաշվի առնելով բոլոր հանգամանքները, կատարել է գազաֆիկացման հետ կապված ծախսերի վերահաշվարկ, կրճատել է հնարավոր բոլոր ծախսերը՝ հասցնելով պահանջվող գումարը 29.500 ՀՀ դրամի և գազաֆիկացումն իրականացնելով շատ կարճ ժամանակահատվածում:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը