Թելման Վարդանյանն աշխատանքից ազատվել է. նա կանցնի բիզնես գործունեության
ՀայաստանԱջափնյակ վարչական շրջանի ղեկավար Թելման Վարդանյանը աշխատանքից ազատման դիմում է գրել.
«Հարգելի աջափնյակցիներ ,ընկերներ, գործընկերներ և թիմակիցներ,
աշխատանքից ազատման դիմում եմ ներկայացրել և խնդրել եմ քաղաքապետ Մարությանին, որ չմերժի:
Այս պահին նպատակահարմար եմ գտել անցնել բիզնես գործունեությանը, քանի որ ունեմ բավականին փորձ և կապեր այդ ոլորտում և այս պահին կարևորում եմ մեր երկրում բիզնեսի զարգացումը:
Շատ հպարտ եմ և շնորհակալ այս ընթացքում համատեղ աշխատանքի համար թե՛ քաղաքական թիմին, թե՛ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմին՝ հանձինս քաղաքապետ Հայկ Մարությանի, քանի որ ինքս եմ տեսել և մասնակից եղել ներդրված բոլոր ջանքերի,եռանդի և նվիրվածությանը:
Ինչպես նաև հորդորում, խնդրում և միևնույն ժամանակ պահանջում եմ լրատվական դաշտի մեր որոշ գործընկերներից՝ իմ աշխատանքից դուրս գալու լուրը չլրացնել մտացածին և չարախոս տեղեկություններով, առավել ևս չքաղաքականացնել»։
Հարգելի աջափնյակցիներ,ընկերներ , գործընկերներ և թիմակիցներ, աշխատանքից ազատման դիմում եմ ներկայացրել և խնդրել եմ...
Опубликовано Թելման Թադեւոսյան Пятница, 4 декабря 2020 г.