Սենատոր Մենենդեզը դատապարտում է մարդասպանի ներումը
ԱՄՆ
Ամերիկայի Հայ դատի գրասենյակը տարածել է սենատոր Մենենդեզի հայտարարությունը, որտեղ վերջինս Ալիևին կոչ է անում ներողություն խնդրել և հանուն միջազգային հանրության պահանջել Սաֆարովին ետ վերադարձնել Հունգարիա:
ԱՄՆ սենատոր, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ռոբերտ Մենենդեզը այսօր հրապարակել է հայտարարություն' մեղադրելով դատապարտված մարդասպան Ռամիլ Սաֆարովի ազատարձակումը և Ադրբեջանի նախագահ Ալիևի որոշումը ներում շնորհել, աջակցել և փառաբանել Սաֆարովին հայ Գուրգեն Մարգարյանի սարսափելի սպանության համար:
«Ես նախագահ Ալիևի որոշման դեմ եմ' ներում շնորհել Ռամիլ Սաֆարովին նրա սարսափելի հանցագործության համար: Ես վրդովված եմ այն ընդունելությամբ, որ ստացավ Սաֆարովը Ադրբեջան վերադառնալուն պես. հերոսի ընդունելություն, բնակարան և խրախուսում: Այս աղմկալից չարաշահումը արդարության հանդեպ անընդունելի է, ես մեղադրում եմ Ալիևի քայլերը ամենաուժեղ ձևով: Ես նաև մտահոգված եմ Հունգարիայի որոշմամբ արտահանձնել Սաֆարովին և կարծում եմ, որ, հաշվի առնելով արտահանձնման համաձայնագիրը, Հունգարիան պետք է այժմ պահանջի ետ վերադարձնել Սաֆարովին, որպեսզի վերջինս ավարտի իր ցմահ ազատազրկումը», - ասաց Մենենդեզը:
Այս պահին, մինչ Կովկասում հարաբերությունները լարված են ինչպես երբևէ, նախագահ Ալիևի ցավալի քայլերը խախտում են իր կառավարության վստահությունը և իր տրամադրվածությունը աշխատել Հայաստանի հետ տարաձայնությունների խաղաղ կարգավորման շուրջ: Ես կոչ եմ անում նախագահ Ալիևին ներողություն խնդրել Գուրգեն Մարգարյանի ընտանիքից և հանուն միջազգային հանրության պահանջել ետ վերադարձնել Սաֆարովին Հունգարիա:
Պարզ է, որ Ադրբեջանի կառավարությունը չի կարող համարվել հավատարիմ իր միջազգային կամ երկկողմ պարտավորություններին այս հարցի նկատմամբ»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)