Էրդողանը համեմատեց Սիրիան Կարբալայի հետ
Թուրքիա
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համեմատել է ներկայիս իրավիճակը Սիրիայում 1332 տարի առաջ տեղի ունեցած Կարբալայի կռվի հետ, հաղորդում է Hurriyet թերթը:
«Ես շատ պարզ ասում եմ, որ այն ինչ տեղի է ունենում այժմ Սիրիայում հենց նույն բանն է, ինչ տեղի է ունեցել Կարբալայում 1332 տարի առաջ», ասաց Էրդողանն իր` Ստամբուլում կայացած միջազգային կոնֆերանսի բացման ելույթում:
«Այս դեպքում զոհերը այլ կլինեն և դաժանությունը այլ կլինի, բայց այն ինչ տեղի է ունենում Սիրիայում նույնն է ինչ Կարբալայում», - նշել է նա:
Էրդողանն ասաց, որ մինչ դաժան և բռնապետական վարչակարգը ջարդեր էր իրականցնում իր սեփական ժողովրդի դեմ, մարդիկ կային, ովքեր լուռ էին մնում կամ նրանք, ովքեր ողջունում էին այս դաժանությունները աղանդավորական մոլեռանդությամբ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)