Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 978, մահվան՝ 19 նոր դեպք
ՀայաստանՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 978, մահվան՝ 19 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 141 937 է, մահվան դեպքերինը՝ 2914
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 17 քաղաքացի, մահացածների թիվը 2326 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Դեկտեմբերի 6-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 588 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 19 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 2914-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 730 է, ընդհանուր առողջացածներինը՝ 116 796 փաստացի բուժվողներինը՝ 22227 (մեկ օրում նվազել է 229-ով): Մեկ օրում արվել է 2728 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 52 8876 թեստ: