«Առավոտ». Րաֆֆի Հովհաննիսյանը կվերցնի՞ պատգամավորական մանդատը
Հայկական Մամուլ
Կիրակի օրը տեղի է ունենալու «Ժառանգություն» կուսակցության վարչության նիստ: «Առավոտ»–ի հետ զրույցում կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հավանական համարեց, որ հենց այդ օրը կորոշվի նաև կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ պատգամավորական մանդատը վերցնել-չվերցնելու հարցը:
«Մենք դեռևս ամռանն էինք հայտարարել, որ մինչև Աժ հերթական նստաշրջանը «Ժառանգության» վարչությունը որոշում կընդունի այն մասին, թե ինչպես է այդ հարցը լուծվելու: Որոշ հարցերի պատասխաններն այդ օրն արդեն կլինեն»,- ասաց պարոն Մարտիրոսյանը:
Թե ինչ տրամադրություններ են գերիշխում կուսակցության վարչությունում՝ պարոն Մարտիրոսյանը ձեռնպահ մնաց ենթադրություններ անելուց. «Վարչության որոշելիք հարց է, կքննարկենք բոլոր կողմ և դեմ հարցերը և որոշում կկայացնենք»:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին