«Հրապարակ». Նախընտրական վիճակը շիկանում է
Հայկական Մամուլ
Երեկ «Հրապարակ»–ին են զանգահարել Սևանից և Աշտարակից ու տագնապած ասել, որ նախընտրական վիճակը շիկանում է: Սևանում բոլոր հինգ թեկնածուները ճնշումների տակ ինքնաբացարկներ են հայտնել, և ասպարեզում մնացել է միայն ՀՀԿ-ական թեկնածուն՝ Ռուդիկ Ղուկասյանը:
Նա Գեղարքունիքի նախկին մարզպետն է եղել, և, զանգողների ասելով, նրանից ոչ մի լավ բան չեն տեսել: Սևանցիներն ասել են, որ որոշել են գնալ ընտրությունների և միայն ավագանի ընտրել, իսկ Ղուկասյանին բոյկոտել:
Աշտարակից զանգահարած քաղաքացին ասել է. «Տեղի է ունեցել քաղաքական առևտուր՝ Աշտարակ եկած ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը մարզպետի հետ համաձայնության է եկել, որ իրենք ձայն են տալու ՀՀԿ թեկնածուին՝ Արմեն Անտոնյանին, իսկ դրա դիմաց ստանալու են փոխմարզպետի պաշտոնը»:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին