Քրիստոնեական հավատքը պետք է մեր հայրենակիցներին մղի կրկին վերաիմաստավորելու մեր հոգևոր արժեքները. Արման Վարդանյան
Հայաստան1988 թվականի, դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած երկրաշարժը թողեց անջնջելի հետք մեր հիշողություններում, այն դրոշմվեց որպես վշտի ու կորստյան օր:
Հավերժ խոնարհում այդ չարագուշակ օրը զոհ գնացած մեր հայրենակիցներին:
Ցավով եմ գիտակցում նաև, որ 32 տարի անց դեռևս կիրառելի է «աղետի գոտի» արտահայտությունը, մենք դեռ չենք կարողացել տնավեր մնացած մեր հայրենակիցների խնդիրները լուծել, սա է նաև մեր մեծագույն ողբերգություններից մեկը, ցավոք, երկրաշարժի ավերակները դեռ տեսանելի են, մարդիկ դեռ սատարման կարիք ունեն:
Քրիստոնեական հավատքը պետք է մեր հայրենակիցներին մղի կրկին վերաիմաստավորելու մեր հոգևոր արժեքները, շենացնելու մեր եկեղեցիներն ու քաղաքները, բարեկեցության, զարգացման ու հզորացման ճանապարհով վերջնականապես շրջելու երկրաշարժի էջը:
Աստված պահապան մեր հայ ժողովրդին:
«Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյան
1988 թվականի, դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած երկրաշարժը թողեց անջնջելի հետք մեր հիշողություններում, այն դրոշմվեց որպես...
Posted by Arman Vardanyan / Արման Վարդանյան on 2020 թ. դեկտեմբերի 7, երկուշաբթի