«ՉԻ». Եթե Իսագուլյանը սկսի պատմել, գուցե նոր պաշտոն տան
Հայկական Մամուլ
Նախօրեին Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ազգային ժողովում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոնից Գառնիկ Իսագուլյանին ազատելու և Վիկտոր Դալլաքյանին նույն պաշտոնում նշանակելու մասին:
«ՉԻ» - Փաստորեն քավորության հաշվին Շիրվանզադեից մեջբերումներ անելու մարտավարությունն իրեն արդարացրեց: Ավելին՝ մեծ հաշվով, Վիկտոր Դալլաքյանի աշխատանքային կարիերայում ոչինչ չփոխվեց, մինչ այդ էլ նա համարվում էր Սերժ Սարգսյանի ներկայացուցիչն Ազգային ժողովում: Հիմա պարզապես դա պաշտոնական ձևակերպում ստացավ: Այժմ արդեն նա ավելի մոտիկից պատգամավորների հետ կշփվի ու կպատմի, թե ժամանակին Սերժ Սարգսյանն ինչ կազինոներ էր այցելում, ինչքան էր «կոնը», ինչքան էր «կրվում» և այլն: Կամ էլ՝ նույն պատմություններ կպատմի, բայց արդեն ուրիշների մասին:
Ի դեպ, ամենայն հավանականությամբ՝ Գաոնիկ Իսագուլյանը նույնպես լավ գիտի, թե Սերժ Սարգսյանն ինչ կազինոներ էր այցելում, ու ինչքան էր «կոնը»: Եթե սկսի պատմել՝ գուցե իրեն էլ նոր պաշտոն տան:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին