«168 ժամ». ԼՂ–ն ինքը պետք է որոշի միանա՞լ Հայաստանին, թե անկախ լինել
Հայկական Մամուլ
«Կարծում եմ, որ սրանով մենք հեռանում ենք գլխավոր խնդրից, քանի որ այժմ Հայաստանի համար ամենակարևորը բոլոր կուսակցությունների միավորումն ու ազգային կարևորություն ունեցող հարցի նկատմամբ միասնական տեսակետի ձևավորումն է: Գլխավոր մեղավորն այսօր Ադրբեջանն է, ոչ թե Հայաստանը: Եվ հետաքրքրական է, որ ԼՂՀ-ի դիրքերն այժմ ավելի են ուժեղացել, ինչը ոչ թե Հայաստանի ձեռնարկած քայլերի շնորհիվ էր, այլ Ադրբեջանի քայլերի արդյունքում»,- «168 Ժամ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Տարածաշրջանւսյին հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը` անդրադառնալով Սաֆարովի արտահանձնումից հետո Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման հնարավորությանը:
«Լեռնային Ղարաբաղն ինքը պետք է որոշի, թե նա ցանկանում է միանալ Հայաստանի՞ն, թե՞ անկախ լինել, այսինքն` մինչ այժմ նա ոչ մի հստակ դիրքորոշում այդ հարցում չի հայտնել: Բայց միաժամանակ մեկընդմիշտ տրվել է մի հարցի պատասխան, որ ոչ ոք այլևս չի հավատում, որ ԼՂ-ն կարող է երբևէ վերադառնալ Ադրբեջանի կազմի մեջ»,- ասել է նա` ավելացնելով, որ Սաֆարովի գործի շուրջ ստեղծված ճգնաժամում Հայաստանն ավելի ուժեղ դիրքերում է գտնվում, քան Ադրբեջանը:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին