«Ժողովուրդ». Իսագուլյանը թրեր է բերել Հայաստան
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի աղբյուրները հայտնում են, որ Աժ-ում ՀՀ նախագահի ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանին պաշտոնից հեռացնելու որոշումը պայմանավորված է ուշագրավ փաստով, նա Իսպանիայից ինչ-որ թրեր է Հայաստան բերել, կազմակերպել երդման արարողություն` որոշակի խորհրդով:
Թերթը փորձել է ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանից պարզել լուրի իսկությունը, սակայն նա այդպես էլ չի արձագանքել թերթի գրավոր հարցմանը:
Թերթը հիշեցնում է, որ այս տարվա մարտի 6-ին «Ժողովուրդ»-ը իսպանական Tolledo blade թերթից մի հոդված էր հրապարակել, ըստ որի՝ «Իսպանիայի Թոլեդո քաղաքից Հայաստան է տարվել 12 թանկարժեք թուր, որոնք պատվիրվել են դեռ երեք տարի առաջ»: Լավատեղյակ աղբյուրը թերթին հայտնել է, որ թրերը պատվիրվել են այս տարվա փետրվարի 12-ին «Տիրոջ հանդիպման օրվան» նվիրված հատուկ երդման արարողություններից մեկում օգտագործելու համար: Արարողությունը կայացել է ՀՀ-ում գտնվող հնագույն բերդերից մեկում: Իսկ թրերի պատվիրատուների մեջ եղել է ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին