Դեկտեմբերի կեսերին ԼՂ կժամանի ՄԱԿ-ի գնահատող առաքելությունը. Լավրով
Արտաքին Քաղաքական
Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի գնահատող առաքելությունը տարածաշրջան կմեկնի դեկտեմբերի կեսին: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը` ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի հետ տեղի ունեցած բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Այժմ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը պատրաստում է, որոշ ժամանակ է պետք դրա համար, գնահատման առաքելություն, որը կներառի ՄԱԿ-ի համակարգի հատուկ բաժանմունքներ և ծրագրեր. նրանք ակնկալում են այն ուղարկել այնտեղ դեկտեմբերի կեսերին»,-ասել է Լավրովը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)