«Ժողովուրդ». Հրանտ Մարգարյանը զգուշացրել է Սերժ Սարգսյանին
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ օրերս «Հայ հեղափոխական դաշնակցության» բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հանդիպել է ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի հետ: Հանդիպման հիմնական թեման եղել են Կապանի քաղաքապետի ընտրությունները:
Թերթը նշում է, որ գործող քաղաքապետ դաշնակցական Արտուր Աթայանը (անունն այդպես է գրվում) Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ճնշման ներքո հրաժարվել է ընտրապայքարից: Մարգարյանը հանդիպման ժամանակ Սարգսյանին զգուշացրել է, որ Աթայանի հրաժարականի կապակցությամբ իրենք բողոքի ակցիա են սկսելու' կոչ անելով բոյկոտել ՏԻՄ ընտրությունները: Այդ համատեքստում քննարկվել է նաև Սուրեն Խաչատրյանի պահվածքը: Հրանտ Մարգարյանն ասել է, որ նման մարզպետ ունենալը հարիր չէ մեր երկրին:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին