«Հրապարակ». ՀԱԿ խմբակցությունը հրաժարվել է ԱԺ ծառայողական մեքենայից
Հայկական Մամուլ
ԱԺ ՀԱԿ խմբակցությունը հրաժարվել է խորհրդարանի կողմից իրենց տրամադրված ծառայողական մեքենայից՝ դա համարելով շքեղություն: «Հրապարակ»-ը գրում է, որ խմբակցությունն անգամ նամակ է ուղարկել Հովիկ Աբրահամյանին և սպասում է պատասխանին:
«Աժ-ի տրամադրած ծառայողական մեքենայից ես և խմբակցությունը չենք օգտվում, քանի որ կոնկրետ խնդիր կա, որը մենք բարձրացրել ենք Աժ նախագահի մոտ: Մենք համարում ենք դա շքեղություն: Երբ նամակը կարդաք, կհասկանաք, որ հարցն ավելի լուրջ է դրված, հարցը պետական միջոցների խնայողության մասին է»,-ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նամակի պատասխանը ստանալուց հետո այն կհրապարակեն:
«Հրապարակ»-ը նկատում է, որ ՀԱԿ խմբակցության մեքենան նոր է գնվել, այն «Toyota camry» մակնիշի է, ինչպես Աժ բոլոր մեքենաները, և արժե մոտ 40-50 հազար դոլար:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին