ԱՄՆ-ն անհանգստություն է հայտնել ԼՂ-ում ռազմական գործողություններում Թուրքիայի մասնակցության և օտարերկրյա վարձկաններին տարածաշրջան տեղափոխման կապակցությամբ
Արտաքին Քաղաքական
Միացյալ Նահանգները ծայրաստիճան անհանգստացած է այն դերով, որը Թուրքիան խաղացել է Լեռնային Ղարաբաղի վերջին մարտերում: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերը: «Ես շատ հարցեր ունեմ այնտեղ Թուրքիայի դերի վերաբերյալ: Մենք չափազանց մտահոգված ենք և այդ մտահոգությունը հայտնեցինք Թուրքիայի դերի, օտարերկրյա վարձկանների տեղափոխման, զենքի մատակարարման վերաբերյալ քննարկումների ժամանակ: Այս հարցերը մտահոգություն են առաջացնում և մնում են Թուրքիայի և Ռուսաստանի հետ մեր երկխոսության մասը», - ասել է ամերիկյան արտաքին քաղաքականության վարչության աշխատակիցը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)