Ադրբեջանում մեկնարկել է զինվորական շքերթը (լուսանկարներ)
Ադրբեջան
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում մեկնարկել է Ղարաբաղյան մարտերում հաղթանակ տանելու կապակցությամբ ծրագրված զինվորական շքերթը։ Շքերթին մասնակցելու համար Բաքու է ժամանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Սպասվում է թուրք զինծառայողների քայլերթ։ Զորահանդեսը տեղի է ունենում Բաքվի Ազատության հրապարակում: Զորահանդեսին մասնակցում են ավելի քան 3 հազար զինծառայողներ, կցուցադրվի մինչև 150 միավոր ռազմական տեխնիկա: Շշուկներ կան, որ շքերթում ցուցադրվելու է նաև Լեռնային Ղարաբաղում պատերազմի ընթացքում առգրավված հայկական զինտեխնիկան։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ