Համաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 2028 թվականը Հայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևում Հազարավոր զոհերի,կորցրած հայրենիքի պատասխանատվությունը ձեր ուսերին է. Սողոմոնյանն` իշխանություններին Հայաստանը դիտարկում է Օմանն արտահանման և լոգիստիկ նոր ուղղություն դարձնելու հնարավորությունը 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Զելենսկին Կլիչկոյին մեղադրել է Կիևում «կայունության ծրագրերի» ձախողման համար Գնահատվել են Գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնագիտական ծառայությունն ու նվիրումը. պետական պարգևներ՝ դատախազներին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել է ՏԱՍՍ․ ՆԱՏՕ հետախուզական ինքնաթիռը կրկին թռչում է Կալինինգրադի մարզի շուրջ Եվրոպան պետք է արթնանա «Քնած գեղեցկուհու նինջից». ԱՄՆ պետքարտուղար Փաշինյանի խոսնակը հերքում է՝ Փաշինյան–Պուտին–Ալիեւ հանդիպում տեղի չի ունեցել ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնք 

Սահուն և անկասելի. ինչպես է հողը «փախչում» Փաշինյանի ոտքի տակից

Վերլուծական

Նիկոլ Փաշինյանը և իր թիմը վերջին օրերին լայնորեն մի թեզ են շրջանառում, որի համաձայն` իշխանությունների հրաժարականի հանրային պահանջ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն ակտի ստորագրումը չի առաջացրել և այսօր ընթացող քաղաքական պրոցեսները չեն վայելում հանրության լայն հատվածի աջակցությունը: Ինքը` Փաշինյանը, և իր թիմակիցները չեն զլանում ամեն անգամ կրկնել, որ կհեռանան, երբ դա պահանջի ժողովուրդը: Ի դեպ, հեղափոխության օրերին էլ էր Փաշինյանը հայտարարում, որ եթե ժողովուրդը չցանկանա իրեն այլևս տեսնել վարչապետի պաշտոնում` ինքը մեկ օր ավել այդ պաշտոնում չի մնալու: Մինչդեռ իրականությունը այն է, որ այսօր Փաշինյանը անում է ամեն ինչ՝ մեկ օր ավել այդ պաշտոնում մնալու համար: Հրաժարականի հանրային լայն պահանջ լլինելու թեզի մանիպուլյատիվ բնույթը անչափ հեշտ է պարզել` թվարկելով այն բոլոր կառույցների, քաղաքական-հասարակական գործիչների անունները, ովքեր այս օրերին հստակորեն դրել են վարչապետի և իր թիմի հեռանալու պահանջը: 

Դիցուք՝ կապիտուլյացիոն խայտառակ ակտը ստորագրելու նույն օրը Փաշինյանի հրաժարականի պահանջով են հանդես եկել 17 քաղաքական ուժերը, այդ թվում՝ խորհրդարանական ուժերից ԲՀԿ-ն: ԼՀԿ-ն թեև չի միացել 17-ի ֆորմատին, սակայն նույնպես հանդես է եկել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: 

Նոյեմբերի 10-ից սկսած Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի հրաժարականի պահանջով, մասնավորապես, հանդես են եկել Սփյուռքի 20-ից ավել կառույցներ: 

Նոյեմբերի 13-ին Փաշինյանի և կառավարության հրաժարականի պահանջով հանդես է եկել «Միասնություն» համազգային շարժումը՝ շարժման ղեկավար Արման Վարդանյանի գլխավորությամբ: Վարդանյանի կողմից նաև առաջ է քաշվել 10 կետ, որոնք պետք է անհապաղ իրականացնել ՀՀ և Արցախի անվտանգության պահպանման համար:

Նոյեմբերի 14-ին Փաշինյանի և կառավարության հրաժարականի պահանջով է հանդես եկել «Թովմասյան» Բարեգործական Հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանը, ով օրեր առաջ՝ դեկտեմբերի 7-ին հայտարարեց նախկինում քաղքականությամբ չզբաղված և իրենց ոլորտներում հաջողություններ գրանցած անձանցից քաղաքական նոր թիմ ձևավորելու մասին: 

Նոյեմբերի 16-ին Փաշինյանի հրաժարականն է պահանջել ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ, գերաշնորհ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը 

Նոյեմբերի 17-ին վարչապետի և կառավարության հրաժարականը պահանջող ուղերձով է հանդես եկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Նշենք նաև, որ կառավարության պահանջով են հանդես եկել ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները: 

Նոմբերի 20-ին Փաշինյանի և կառավարության հրաժարականի պահանջով հանդես եկավ Երևանի պետական համալսարանի գիտական խորհուրդը: 

Նոյեմբերի 25-ին Գիտությունների ազգային ակադեմիան ևս պահանջել է Փաշինյանի հրաժարականը 

Նույն օրը Փաշինյանի և կառավարության հրաժարականի պահանջով է հանդես եկել Ռուսաստանի հայերի միությունը` ի դեմս նախագահ Արա Աբրահամյանի: 

Նոյեմբերի 26-ին Փաշինյանի հրաժարականի պահանջով է հանդես եկել Համաշխարհային հայկական կոնգրեսը: 

Դեկտեմբերի 4-ին Փաշինյանի հրաժարականի պահանջող հայտարարություն է տարածել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը : 

Նույն օրը կառավարության հրաժարականն է պահանջել «Մոնարխ» ընկերության սեփականատեր Սերգեյ Համբարձումյանը: 

Դեկտեմբերի 4-ին Փաշինյանի և կառավարության հրաժարականն են պահանջել նաև թվով 10 արտակարգ և լիազոր դեսպաններ: 

Դեկտեմբերի 6-ին Փաշինյանի հրաժարականը պահանջող հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: 

Դեկտեմբերի 7-ին կառավարության հրաժարականի պահանջ դրեցին ավելի քան 500 փաստաբաններ: 

Նույն օրը Փաշինյանի հրաժարականն է պահանջել Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը:


Դեկտեմբերի 8-ին Փաշինյանի և կառավարության հրաժարականի պահանջով հանդես եկան Ամենայն հայոց կաթողիկոս Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ-ն և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն: 

Բառացիորեն, երեկ Երևանի Անտոն Չեխովի անվան դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը բոլոր ուսուցիչներին կոչ է անում միանալ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։ 

Տեղական ինքնակառավարման մի շարք ներկայացուցիչներ պահանջում են Նիկոլ Փաշինյանի և իր վարչախմբի հրաժարականը։ Դեկտեմբերի 10-ի դրությամբ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին միացել են 3 մարզերի՝ Կոտայք, Սյունիք, Արարատ, ավելի քան 21 համայնքներ և 232 բնակավայրեր։ 

Նոյեմբերի 9-ից սկսած Փաշինյանի հրաժարականն են պահանջել մշակութային գործիչները, մտավորականները՝ երգիչ Արսեն Գրիգորյան՝ Մրո, դերասան Միքայել Պողոսյան, դերասանուհի Լալա Մնացականյան, դերասան Հրանտ Թոխատյան, դերասանուհի Լուիզա Ղամբարյան, դերասանուհի Լուիզա Ներսիսյան,ռեժիսոր Մհեր Մկրտչյան, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյան, երգիչ Արամո,երգչուհի Էմմա Պետրոսյան, դերասան, բեմադրիչ Վիգեն Ստեփանյան, պրոդյյուսեր Արմեն Գրիգորյան, օպերային երկչուհի Աննա Մայիլյան , թատերագիր Վահրամ Սահակյան, դերասան Գևորգ Գրիգորյան, կինոռեժիսոր և վավերագրող Ռուբեն Հովհաննիսյան, ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյան: 

Եթե վերը նշված ազդեցիկ ցանկը հանրային պահանջ չէ, ապա հետաքրքիր է իմանալ՝ ո՞րն է այդ դեպքում Փաշինյանի համար հանրային պահանջը և ինչ է նա հասկանում` ասելով ժողովուրդ: Հետաքրքիր է նաև, թե էլ ով պետք է պահանջի Նիկոլ Փաշինյանի և իր թիմի հրաժարականը, որպեսզի վերջիններս գիտակցեն, որ իրենց իշխանության ղեկին օր ավել մնալը ժողովրդի համար կտրկանապես անընդունելի է: Իշխանությունները այսօր հղում են անում ցույցերի սակավաթիվ լինելուն և այդպիսով հիմնավորում են հրաժարականի հանրային պահանջ չլինելու թեզը: Մինչդեռ հասկանալի է, որ բազմաթիվ քաղաքացիներ դուրս չեն գալիս փողոց` ելնելով նույն ռազմական դրությունից, կորոնավիրուսի համավարակից, որի դեմ պայքարը այս իշխանությունները նույնպես տապալեցին և, իհարկե, եղանակային պայմաններից: Այս ամենը քաջ գիտակցում են նաև իշխանությունները: Մի բան ակնհայտ է, եթե Նոր Հայաստանում եղել է որևէ աննախադեպ բան, ապա դա Փաշինյանի և իր թիմի հեռանալու շուրջ հանրային կոնսենսուսի աստիճանն է… 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Համաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 2028 թվականըՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՀազարավոր զոհերի,կորցրած հայրենիքի պատասխանատվությունը ձեր ուսերին է. Սողոմոնյանն` իշխանություններինՀայաստանը դիտարկում է Օմանն արտահանման և լոգիստիկ նոր ուղղություն դարձնելու հնարավորությունը51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Զելենսկին Կլիչկոյին մեղադրել է Կիևում «կայունության ծրագրերի» ձախողման համարԳնահատվել են Գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնագիտական ծառայությունն ու նվիրումը. պետական պարգևներ՝ դատախազներին«BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել է ՏԱՍՍ․ ՆԱՏՕ հետախուզական ինքնաթիռը կրկին թռչում է Կալինինգրադի մարզի շուրջԵվրոպան պետք է արթնանա «Քնած գեղեցկուհու նինջից». ԱՄՆ պետքարտուղարՓաշինյանի խոսնակը հերքում է՝ Փաշինյան–Պուտին–Ալիեւ հանդիպում տեղի չի ունեցել ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՀայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր են քննարկվել. Զելենսկին մեղադրել է Կլիչկոյին ձախողման համարԻնտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենք American Airlines-ը Starlink ինտերնետը հասանելի կդարձնի ինքնաթիռներումԻրանական լրատվամիջոցները հաղորդում են Հորմուզի նեղուցի հարավային հատվածում «հզոր պայթյունների» մասինԽորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի կոշտ հայտարարությունը Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասինՊուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնիՎրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախմանԳերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպքՊՎԾ-ն գնումների գործընթացներում 3,2 մլրդ դրամի ընթացակարգերում խախտումներ է արձանագրելՀՀ-ում պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման լայնածավալ աշխատանքները շարունակվում ենՓաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանըՀոկտեմբերի 10-ից Անաստաս Միկոյան 2/1 հասցեի հարակից հատվածում կգործի հետիոտնային կանչով լուսացույցՄիրզոյանն ու Ֆիդանը հեռախոսազրույցով քննարկել են հայ-թուրքական հարաբերություններըՍամվել Կարապետյան․ «Արցախը շարադրություններով ու փոխադրություններով հանձնեցին, հիմա էլ թեման լինելու է՝ ինչպես կործանել Հայաստանը»Արտակարգ դեպք Շիրակի մարզում․ 13-ամյա երեխան հայտնել է՝ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ում իրեն ծեծել ենՍամվել Կարապետյան․ Եկեղեցին և հայ ժողովուրդը արժանի հակահարված կտան Եկեղեցու հարցով հանձնաժողովի ստեղծմանըՊուտինը կոչ է արել Կասպից ծովի երկրների համատեղ ջանքերով փրկել տարածաշրջանի էկոհամակարգըԱՊՀ առաջնորդները հայտարարություն են ընդունել՝ շեշտելով պատմական հիշողության պահպանման կարևորությունըԲացահայտվել է տեղադրելու միջոցով թմրանյութի իրացման դեպք․ երկու օտարերկրացի կալանավորվել էiPhone 18 Pro-ի պահանջարկը նվազել է․ Apple-ը կրճատում է արտադրությունըՍամվել Կարապետյանը խոստացել է աջակցել ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին Նախիջևանից ապաստանի խնդրանք, Բաքվի դեմ ԱՄՆ-ի կոչն ու Մոսկվայի ահազանգըԱրթուր Հակոբյանը ցմահ զրկվել է ԱՄՆ մարմնամարզության հավաքականում մարզչի պաշտոնիցԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվել«Նա մեզնից ոչ մի տեղ չի փախչի»․ Լուկաշենկոն՝ Փաշինյանի մասինՀայաստանն ու Նորվեգիան քննարկել են երկկողմ համագործակցության խորացման հեռանկարներըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ինՎերաքննիչը մերժել է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունըՊուտինը թփթփացնում է Փաշինյանի մեջքին, հութիները հրթիռակոծել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանըՎարդաձորում աշակերտուհուն հարվածած ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է տնային կալանքԻրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբՆԱՏՕ-ն Իտալիայում առանց զինամթերքի միջուկային զսպման զորավարժություններ կանցկացնի
Ամենադիտված