Տիեզերքում՝ մազից էլ փոքր ճշգրտումներ․ «Ռոմանը» մոտենում է գիտական աշխատանքին Պուտինի կոշտ ուղերձն ու Եվրոպայի նոր քայլերը. Լարված մթնոլորտ և սուր ելույթներ՝ ԱԺ-ում Աստղերի ծնունդը՝ փոշու վարագույրի հետևում․ NASA-ի օրվա տպավորիչ պատկերը Կալանքով փորձում են կոտրել մարդու կամքը․ Մխիթարյան (տեսանյութ) Գեների խմբագրման թաքնված հետքերը․ նոր գործիքը տեսնում է չնախատեսված փոփոխությունները 22 միլիոն մարդու տվյալներ՝ հաքերների ձեռքում․ ինչ է բացահայտվել Ֆրանսիայում Հինգ թեկնածու՝ մեկ եթերում․ Ֆրանսիայում այսօր նախագահական մեծ բանավեճ է Սուրեն Պապիկյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացքին առնչվող հարցեր Ֆրանսիան՝ նոր գործադուլի շեմին․ ինչ է սպասվում նոյեմբերի 17-ին Ես երջանիկ չեմ լինի, քանի դեռ իմ պետությունն ազատագրված չէ. Մանթաշյան (տեսանյութ) Դե կներեք էլի՝ Նիկոլ Փաշինյանը ժողովրդավա՞ր է. Նաիրի Սարգսյանն ԱԺ ամբիոնից հայտնի անեկդոտ հիշեցրեց (տեսանյութ) «Պատրաստվեք հաղթանակի»․ Կրեմլի ուղերձը պատգամավորներին՝ ըստ Վեդոմոստիի 

Ե՞րբ Նիկոլ Փաշինյանը «կքցի» Վլադիմիր Պուտինին

Վերլուծական

Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստանի անվտանգության ապահովումը ավելի քան երբեք կապվում է Ռուսաստանի Դաշնության հետ: Դա պայմանավորված է և պատերազմի դադարեցման գործում Ռուսաստանի բացառիկ ջանքերով, և այն հանգամանքով, որ այսօր երկրում ստեղծված անիշխանության պայմաններում արտաքին վտանգից պաշտպանվելու գլխավոր երաշխիքը դիտվում է ռուսական զինված ուժերի առկայությունը ՀՀ սահմաններին: Գաղտնիք չէ, որ հայ-ադրբեջանական սահմանին հատկապես վերջին շրջանում զգալիորեն ավելացվեց ռուսական սահմանապահ ուժերի թվաքանակը, ինչը թուրք-ադրբեջանական տանդեմի ախորժակը զսպող լրջագույն գործոն է: Իր հերթին՝ ռուս խաղաղապահները Արցախում հայկական զորքերի դուրս բերումից հետո հանդիսանում են Արցախի հայկական հատվածներում բնակվող հայերի անվտանգության միակ երաշխավորը: 

Նիկոլ Փաշինյանը, ում մեծագույն ցանկության դեպքում անգամ չես անվանի պռո-ռուսական գործիչ, այսօր փորձում է խաղալ «ժողովրդի կանոններով»՝ սիրաշահելով և տարատեսակ ռևերանսներ անելով ռուսական կողմին՝ քաջ գիտակցելով, որ հանրությունը հատկապես պատերազմից հետո Ռուսաստանի հետ անվտանգային համակարգից դուրս Հայաստանը և Արցախը չի տեսնում: 

Միևնույն ժամանակ հասկանալի է, որ ռուսական գործոնի աննախադեպ ուժեղացումը Հայաստանում և Արցախում՝ պայմանավորված վերջին իրադարձություններով, բնավ էլ վարչապետի սրտով չէ: Վերջինս ստիպված էր ռուսական կուրս բռնել Արևմուտքից բավարար աջակցություն չունենալու պատճառով, սակայն չի բացառվում, որ ընդամենը մեկ ամիս անց Փաշինյանը, ամեն դեպքում, չի դիմանա «գայթակղությանը» և իր իշխանությունը պահելու նպատակով երկիրը մեկ անգամ ևս կտանի ցնցումների: 

Դրա համար նրան պետք է ամեն գնով ժամանակ շահել և սպասել ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալությանը և վերջինիս վարչակազմի ձևավորմանը: Ամերիկյան դեմոկրատական կուսակցության հիմնական ֆինանասավորողն է Ջորջ Սորոս եւ երբ Սպիտակ տանը նստի Սորոսի անթաքույց աջակցությամբ ընտրված անձը՝ Փաշինյանը ստանալով Բայդենի վարչակազմի աջակցությունը կարող է կրկին փորձել Հայաստանը տանել դեպի Արևմուտք և պահպանել իշխանությունը: Ուշագրավ է, որ մինչ ԱՄՆ նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակումը, երբ համաշխարհային լիդերները սպասողական դիրքորոշում էին որդեգրել՝ Փաշինյանը առաջիններից մեկը շտապեց շնորհավորել Ջո Բայդենին: Սա ինքնին խոսուն փաստ է, որ Բայդենի նոր վարչակազմի գալու հետ Հայաստանի գործող իշխանությունները մեծ հույսեր են կապում: 

Կփորձի՞ Փաշինյանը կրկին դիմել անչափ ռիսկային արկածախնդրության և Հայաստանը տանել դեպի Արևմուտք: Մեկ անգամ այդ արկածախնդրությունը արդեն իսկ հանգեցրել է Արցախի 70 տոկոսի կորստին, գիտակցո՞ւմ է արդյոք Փաշինյանը, որ երկրորդ նման արկածախնդրության դեպքում սպառնալիքի տակ է դրվելու արդեն Հայաստանը, որը, ի դեպ, Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարները արդեն բացահայտ անվանում են «պատմական հողեր», որոնք շուտով վերադարձվելու են: Դիտարկելով Փաշինյանի 2.5 տարվա արտաքին քաղաքականությունը՝ չի բացառվում, որ այսօր երբ շատերը խոսում են հայ-ռուսական անվտանգային նոր բնույթի պայմանագիր կնքելու անհրաժեշտության մասին՝ վերջինս նախընտրի պահպանել ոչ թե Հայաստանի տարածքային ամբողջականությունը, այլ իր իշխանությունը՝ հերթական անգամ շեշտակի վիրաժ անելով արտաքին քաղաքականության ուղեծրում: Արցախյան վերջին պատերազմը ցույց տվեց թե ինչ գին կարելի է վճարել նման արկածախնդրության համար, սակայն Փաշինյանը և իր թիմը երբևէ աչքի չեն ընկել կատարած սխալներից դասեր քաղելու ունակությամբ...

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տիեզերքում՝ մազից էլ փոքր ճշգրտումներ․ «Ռոմանը» մոտենում է գիտական աշխատանքինՊուտինի կոշտ ուղերձն ու Եվրոպայի նոր քայլերը. Լարված մթնոլորտ և սուր ելույթներ՝ ԱԺ-ումԱստղերի ծնունդը՝ փոշու վարագույրի հետևում․ NASA-ի օրվա տպավորիչ պատկերըԿալանքով փորձում են կոտրել մարդու կամքը․ Մխիթարյան (տեսանյութ) Գեների խմբագրման թաքնված հետքերը․ նոր գործիքը տեսնում է չնախատեսված փոփոխությունները22 միլիոն մարդու տվյալներ՝ հաքերների ձեռքում․ ինչ է բացահայտվել ՖրանսիայումՀինգ թեկնածու՝ մեկ եթերում․ Ֆրանսիայում այսօր նախագահական մեծ բանավեճ էՍուրեն Պապիկյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացքին առնչվող հարցերՖրանսիան՝ նոր գործադուլի շեմին․ ինչ է սպասվում նոյեմբերի 17-ինԵս երջանիկ չեմ լինի, քանի դեռ իմ պետությունն ազատագրված չէ. Մանթաշյան (տեսանյութ) Դե կներեք էլի՝ Նիկոլ Փաշինյանը ժողովրդավա՞ր է. Նաիրի Սարգսյանն ԱԺ ամբիոնից հայտնի անեկդոտ հիշեցրեց (տեսանյութ) «Պատրաստվեք հաղթանակի»․ Կրեմլի ուղերձը պատգամավորներին՝ ըստ ՎեդոմոստիիԲագրատ Եղիազարյանը նշանակվել է Հայաստանում WB Taxi ծառայության ղեկավարՔաղբանտարկյալների ընտանիքների հետ առանձին աշխատանք պիտի տարվի. Մելիքյան (տեսանյութ) Պուտին–Թրամփ–Սի հանդիպում, գաղտնի առաքելություն Ուկրաինայում և Իրանի նոր պայմանըԶելենսկի․ ՌԴ նավթավերամշակման հզորությունների ավելի քան 55%-ը շարքից դուրս էՄեր երկիրը պետք է մաքրել քաղաքական աղբից. Սուրենյանց (տեսանյութ) Լիտվան քննարկում է Ռուսաստանի հետ սահմանը փակելու հարցը՝ հետևելով Էստոնիայի օրինակինՀակաժողովրդական գործընթացները պետք է հստակ գնահատական ստանան. Խաչատրյան (տեսանյութ) 141 բախում մեկ օրում․ ինչ է հայտնում Կիևը ռազմաճակատիցՄիջուկային վթարի վտանգն աճում է․ 38 երկրի կարգավորիչները զգուշացնում ենՄասիս Մելքոնյանի բախտը բերել է, որ իր գործը չի ընկել հենց Մասիս Մելքոնյանի մոտ. Ղազարյան (տեսանյութ) Reuters. ՄԱԿ-ը հոգնել է ուկրաինական օրակարգից«Ռուսաստանի պահանջներն անհեթեթ են»․ Կալասը նախ հրադադար է պահանջումՀարվածներ Դնիպրոյին․ կա զոհ, վիրավորների թիվը հասել է 13-իԱսիական «Եվրատեսիլի» առաջին հաղթողը հայտնի է․ հաղթանակը՝ ՖիլիպիններինԲանգլադեշը մտադիր չէ վերաքննել Շեյխ Հասինայի գործըՓաշինյանը վախկոտ է, չի կարող մրցակցել Կարապետյանի ու Քոչարյանի հետ. Ղազարյան (տեսանյութ) Գրեթե 8 միլիարդ եվրո Կիևին․ ԵՄ-ն հաստատել է ռեկորդային վճարումըԲելգիայի վարչապետը կրկին փորձել է իր հրաժարականը ներկայացնել թագավորին1 336 անօդաչու մեկ գիշերում․ Ռուսաստանը հայտնում է ռեկորդային հարձակման մասինՀովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամի կողմից uպանություն պատվիրելու քրվարույթի նախաքննությունն ավարտվել է «Խաղաղություն՝ դարերով», բայց պատերազմը շարունակվում է․ Պեսկովի հայտարարությունըԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմի նկատմամբ«ԱՄՆ-ն այլ ճանապարհ ընտրեց»․ Արաղչին հարևաններին ուղղված նոր ուղերձ է հղելԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 16-ին «Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն»․ Գուտերեշն ԱՄՆ-ին ու Իրանին բանակցության կոչ է անումՀորմուզից բացի՝ ևս մեկ նեղուց․ Եմենի ուժերը հետ են քաշվում Բաբ էլ ՄանդեբիցՍևանում սիգ որսալն արգելվում է․ վերահսկողությունը կտրուկ կուժեղացվի Բաքվում ձերբակալվել է փաստաբան Էլչին Ամիրովը, որը ներկայացնում էր Դավիթ Իշխանյանի շահերըԲըրնհեմ. Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս գալով ավելի շատ կորցրեց, քան շահեց 2018-ի ընկալումը չի եղել նրա մասին, որ 2026-ին ռեկորդային թվի քաղաքական բանտարկյալներ ունենանք. ՎարդեւանյանՎեց զոհից հետո՝ ծանր մեղադրանք․ ամերիկացի մայորը հակադարձում է ՊենտագոնինԿասեցվել է «ԻԳԻԹ»-ի թթվասերի արտադրամասի գործունեությունը․ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ խախտումներ Նախ՝ պատերազմի ավարտ, հետո՝ ստուգումներ․ Թեհրանի պայմանը միջուկային օբյեկտների համարՄերցն այլևս չի կարող ինքնաթիռ վարելԱշխարհի առաջատար համալսարաններում սովորողների զորակոչի տարիքային շեմը կփոխվի. նախագիծԱՄՆ-ի երրորդ ավիակիրն արդեն Մերձավոր Արևելքում է․ ինչ է հայտնի տեղակայման մասին Ո՞վ է ասում, որ բնական մահ է սա. ես իրավունք ունեմ այդ կասկածը հայտնելու. ՆահապետյանՊեսկովը մեկնաբանել է Էստոնիայի կողմից Ռուսաստանի հետ սահմանը փակելու որոշումը
Ամենադիտված