Արցախի ժողովուրդն ունի ինքնորոշվելու իրավունք. Զատուլին
Արցախ
Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը շարունակում է համարել, որ Արցախի Հանրապետության ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք:
Այս մասին Զատուլինն ասաց դեկտեմբերի 11-ին կազմակերպված Երևան-Մոսկվա առցանց քննարկման ընթացքում:
«Ես շարունակում եմ համարել, որ Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի Հանրապետության ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք: Առավել ևս, որ Խորհրդային Միության փլուզման պահին Ադրբեջանի Խորհրդային Հանրապետությունն արդեն չէր վերահսկում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքները: Վերանայման կարիք ունեն Ադրբեջանի այն հայտարարությունները, թե դա իրենց տարածքներն են»,- ասաց Զատուլինը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)