Հայաստանի և Արցախի նախագահները Շուշիում մասնակցել են դպրոցի բացմանը
Գիտություն և Մշակույթ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին սեպտեմբերի 8-ին Շուշի քաղաքում մասնակցել է Խաչատուր Աբովյանի անվան ԼՂՀ կառավարության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի համաֆինանսավորմամբ կապիտալ վերանորոգված հիմնական դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը:
Ինչպես տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահ Սահակյանը կրթությունը համարել է մեր պետության ռազմավարական կարևորություն ունեցող ճյուղերից մեկը, որը մշտապես գտնվում է իշխանությունների հատուկ ուշադրության կենտրոնում, հավելելով, որ նման կրթական հաստատության առկայությունը Շուշիում մեծապես կնպաստի նաև քաղաքի կայուն զարգացման գործընթացին:
Այնուհետև երկու հայկական հանրապետությունների ղեկավարներն այցելել են Շուշիի մի շարք շինարարական օբյեկտներ և տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքներին: Միջոցառումներին ներկա էին վարչապետ Արա Հարությունյանը, Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, պաշտոնատար այլ անձինք:


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի