«Հայոց աշխարհ». Ձեզ համարում ենք Եվրոպայի Ժողովրդական կուսակցության մեծ ընտանիքի անդամ
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Աշխատանքային այցով Ֆրանսիայի Մարսել քաղաքում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը որպես պատվավոր հյուր երեկ մասնակցել է Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) 20-րդ կոնգրեսի լիագումար նիստին:
ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարթենսը, իր ելույթում կարևորելով նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությունը ԵԺԿ կոնգրեսին, ընդգծել է, որ Հայաստանի նախագահը Մարսել է ժամանել իր երկրի պատմության համար այս կարևորագույն օրը՝ դեկտեմբերի 7-ին, հազարավոր զոհերի մահվան պատճառ դարձած 1988թ. ավերիչ երկրաշարժի տարելիցի օրը:
Նա նշել է, որ հիշում է համերաշխության այն զգացումը, որով այդ օրը համակվել են Հայաստանին օգնելու համար: Դիմելով նախագահ Ս. Սարգսյանին՝ ԵԺԿ նախագահն ասել է. «Հարգելի՛ նախագահ, Դուք կգտնեք այն նույն համերաշխությունը նաև այստեղ՝ Եվրոպայի Ժողովրդական կուսակցության ընտանիքում: Ես մեր առաջին հանդիպմանը տպավորված էի ձեր համոզմունքների ուժից, երկրի ներսում իրավիճակի ձեր խորաթափանց տեղեկացվածությունից և իրականացվելիք բարեփոխումներից»»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ