ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրք պաշտոնյաների նկատմամբ
ԹուրքիաԱՄՆ իշխանությունները, «Պատժամիջոցներով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքի շրջանակներում, սահմանափակումներ են դնում Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության տնօրինության, նրա ղեկավար Իսմայիլ Դեմիրի և Հանրապետության ևս երեք քաղաքացիների վրա: Այս մասին ասվում է ԱՄՆ գանձապետարանի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ Վաշինգտոնը մտադիր է Դեմիրին ու նրա ղեկավարած գերատեսչությանը «սև ցուցակում» ներառել՝ կապված Թուրքիայի կողմից ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի գնման հետ: