ԱՄՆ-ը մերժել է հանձնել Բոլիվիայի նախկին նախագահին
Քաղաքական
ԱՄՆ-ը մերժել է Բոլիվիային արտահանձնել նախկին նախագահ Գոնսալո Սանչես դե Լոսադային, ով մեղադրվում էր խաղաղ բնակիչների սպանության մեջ: Այս մասին է հայտնել Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը. տեղեկացնում է РИА Новости-ն:
Սանչես դե Լոսադան զբաղեցրել է նախագահի պաշտոնը 2 անգամ՝ 1993-1997թթ. և 2002-2003թթ.: Նրան և մի քանի այլ համախոհների Բոլիվիայում մեղադրում են գրեթե 70 մարդու սպանության և 400-ին վիրավորելու մեջ:
Հասարակական բողոքի անմիջական պատճառն է դարձել դե Լոսադայի որոշումը՝ սկսել գազի արտահանում ԱՄՆ չիլիական նավահանգստով: Մինչ այդ նշենք, որ Բոլիվիան Չիլիի հետ ունի հին տարածքային վեճ Անտոֆագաստ շրջանի համար 19-րդ դարի 80-ական թվականների վերջին տեղի ունեցած պատերազմի հետևանքով, երբ Բոլիվիան զրկվեց դեպի ծով ելքից:
Նախկին նախագահի այսպիսի որոշումն առաջացրեց բողոքների մի ալիք, որն ավարտվեց բանակի հետ բախումներով:
Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսի խոսքերով, անցած հինգշաբթի նա ԱՄՆ կառավարությունից հաղոդագրություն է ստացել, որում մերժվել է Բոլիվիայի կողմից 2008 թվականին ներկայացված դիմումը նախկին նախագահի հանձնման մասին:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ