«ՉԻ». Կոնգրեսը քննարկել է այլ քաղաքական ուժերի հետ համագործակցության սկզբունքերը
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Երեկ տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդի նիստը, որտեղ քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը՝ դեկտեմբերի 10-ին նախատեսված երթի անցկացման նախապատրաստական աշխատանքները: Ինչպես տեղեկացնում են Կոնգրեսից, նիստում նաև քննարկվել են Խնայբանկի ավանդների վերադարձի հետ կապված՝ Կոնգրեսի հաշվառման ծրագրի իրականացման ընթացքը: Այդ կապակցությամբ որոշում է ընդունվել համապատասխան հարցապնդումով դիմել ֆինանսների նախարարությանը: Քննարկվել են նաև ընտրությունները թափանցիկ և օրինական դարձնելու համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների շուրջ այլ քաղաքական սկզբունքները»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ