Լավրովը դատապարտել է Թուրքիայի դեմ ԱՄՆ պատժամիջոցների կիրառումը
ԹուրքիաՎաշինգտոնի կողմից Անկարայի դեմ պատժամիջոցների կիրառումը ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգեր ձեռք բերելու պատճառով միջազգային իրավունքի համար արհամարհանքի դրսևորում է, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Սա, իհարկե, միջազգային իրավունքի նկատմամբ ամբարտավան վերաբերմունքի ևս մեկ դրսևորում է՝ ապօրինի, միակողմանի հարկադրանքի միջոցների դրսևորում, որոնք ԱՄՆ-ն աջուձախ օգտագործում է երկար տարիներ` արդեն տասնամյակներ։ Եվ, իհարկե, սա չի ավելացնում, կարծում եմ, Միացյալ Նահանգների վստահելիության միջազգային ասպարեզը՝ որպես աշխատանքի միջազգային բաժանման պատասխանատու մասնակից, այդ թվում՝ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում», - ասել է Լավրովը: Ինչպես հայտնի է, երկուշաբթի օրը ԱՄՆ֊ն հայտարարեց Վաշինգտոնի կողմից Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության տնօրինության, նրա ղեկավար Իսմայիլ Դեմիրի և հանրապետության ևս երեք քաղաքացիների դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին: ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն իր հաջորդ հայտարարության մեջ նշեց, որ սահմանափակումները դրվել են Թուրքիայի կողմից ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգեր ձեռք բերելու համար: