Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում ՈՒղիղ․ Նիկոլ Փաշինյանն ու նախարարները ԱԺ-ում են.քննարկվում է բյուջեի նախագիծը Արթուր Պողոսյանը Թեհրանում հանդիպել է ԻԻՀ դատական իշխանության փաստաբանների, պաշտոնական փորձագետների հետ Եկեղեցու թեմայով ջրեցին ընդդիմադիրի մահը Նոր ընդդիմություն են բուծում Արմեն Գրիգորյանի հայտարարությունները տարակուսանք են առաջացրել ՔՊ-ում․ սպասում են նրա հաջորդ քայլին «Ուժեղ Հայաստան»–ում ներքին խմորումներ են. Սամվել Կարապետյանն ասել է՝ չշտապեն ՔՊ-ն սադրիչ պլան ունի Անհետ կորածների հարազատները դեմ են Ալեն Սիմոնյանի մասնակցությանը Մինչև ե՞րբ պետք է սպասենք ողբերգության, որ պետությունը զբաղվի հոգեկան առողջության խնդիրներով Կառավարությունում կադրային ջարդ է սպասվում Փաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞. Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ում 

Հանձնվեցին ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական մրցանակներ

Տնտեսություն

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանում լավագույնը ճանաչված 38 ուսանողների ու աշակերտների ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 12-ին հանձնեց ՀՀ նախագահի ամենամյա մրցանակներ՝ «Սինոփսիս»-ի շաբաթվա շրջանակում: ՏՏ ոլորտում ամենամյա կրթական պարգեւներ շնորհվում են սկսած 2005թ.ից՝ «Սինոփսիս»-ի /Կիսահաղորդիչների նախագծման եւ արտադրության համար ծրագրային միջոցների եւ մտավոր սեփականության ոլորտի համաշխարհային առաջատար/ ու «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջեւ կնքված համաձայնության հիման վրա:

2011թ. մրցանակներին արժանացել են 23 ուսանողներ Հայաստանի Պետական Ճարտարագիտական համալսարանից, Երեւանի Պետական համալսարանից, Հայաստանի Ամերիկյան համալսարանից, Ռուս-հայկական /Սլավոնական/ Պետական համալսարանից եւ Եվրոպական Ակադեմիայից: Մրցանակների են արժանացել նաեւ 15 աշակերտներ Երեւանի, Վանաձորի եւ Գյումրիի ֆիզիկա-մաթեմատիկական ուղղվածություն ունեցող 7 դպրոցներից:

Մասնավորապես, «Լավագույն բակալավր» անվանակարգի առաջին եւ երկրորդ կարգերի մրցանակներ ստացան 8 ուսանողներ Հայաստանի Պետական Ճարտարագիտական համալսարանից, Երեւանի Պետական համալսարանից, Ռուս-հայկական /Սլավոնական/ Պետական համալսարանից եւ Եվրոպական Ակադեմիայից /առաջին կարգի մրցանակը կազմում է 500, իսկ երկրորդ կարգինը՝ 400 ԱՄՆ դոլար/:

«Լավագույն մագիստրանտ» անվանակարգում առաջին եւ երկրորդ կարգի մրցանակներ շնորհվեցին 7 ուսանողների /մրցանակների գումարը համապատասխանաբար կազմում է 750 եւ 500 ԱՄՆ դոլար/:

«Լավագույն ասպիրանտ» անվանակարգում առաջին եւ երկրորդ կարգի մրցանակներ՝ համապատասխանաբար 1000 եւ 750 ԱՄՆ դոլար, ստացան 5 ասպիրանտներ:

«Լավագույն ուսանողուհի» անվանակարգում 500 ԱՄՆ դոլար մրցանակ ստացավ ՀՊՃՀ ուանողուհի Մարի Հովհաննիսյանը, իսկ «Լավագույն սփյուռքահայ ուսանող» անվանակարգում առաջին կարգի՝ 750 ԱՄՆ դոլար, մրցանակ է ստացել Նանար Շահվերդյանը եւ 500 դոլար կազմող երկրորդ կարգի մրցանակ՝ Ադեհ Միրզախանյանը:

«Լավագույն աշակերտ» անվանակարգերում 100-ական դոլար մրցանակներ ստացան երկուական աշակերտներ «Քվանտ» վարժարանից, Ա.Շահինյանի անվան ֆիզիկա-մաթեմատիկական մասնագիտացած կրթահամալիրից, ՀՊՃՀ հենակետային վարժարանից, Գյումրու «Ֆոտոն», Վանաձորի «Էվրիկա» քոլեջներից եւ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից, երեք աշակերտներ «Անանիա Շիրակացի» ճեմարանից: Ընդհանուր առմամբ, մրցանակային գումարը կազմել է 15600 ԱՄՆ դոլար կամ 5 694 000 ՀՀ դրամ:

«Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը նշեց, որ 2011թ. որեւէ մեկի գրանպրի չի շնորհվել ոչ այն պատճառով, որ թեկնածուներ չկային, այլ այն պատճառով, որ թեկնածուների շարքում չկար բացահայտ լիդեր:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորեց մրցանակակիրներին: «Ես վստահ եմ, որ ապագայում այս մրցանակաբաշխությունը լինելու է շարունակական, որովհետեւ այս բնագավառը մեր երկրի զարգացման հեռանկարային ուղղություններից է»,- ասաց երկրի ղեկավարը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՈՒղիղ․ Նիկոլ Փաշինյանն ու նախարարները ԱԺ-ում են.քննարկվում է բյուջեի նախագիծըԱրթուր Պողոսյանը Թեհրանում հանդիպել է ԻԻՀ դատական իշխանության փաստաբանների, պաշտոնական փորձագետների հետԵկեղեցու թեմայով ջրեցին ընդդիմադիրի մահը Նոր ընդդիմություն են բուծումԱրմեն Գրիգորյանի հայտարարությունները տարակուսանք են առաջացրել ՔՊ-ում․ սպասում են նրա հաջորդ քայլին«Ուժեղ Հայաստան»–ում ներքին խմորումներ են. Սամվել Կարապետյանն ասել է՝ չշտապենՔՊ-ն սադրիչ պլան ունիԱնհետ կորածների հարազատները դեմ են Ալեն Սիմոնյանի մասնակցությանըՄինչև ե՞րբ պետք է սպասենք ողբերգության, որ պետությունը զբաղվի հոգեկան առողջության խնդիրներովԿառավարությունում կադրային ջարդ է սպասվումՓաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞. Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ումԿանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացելԱրմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորություններըԽուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՀայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներինՄոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումիցԹրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղությանԱդրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումըԲենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվելԹրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքումԵվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներինՔննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերՌուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըՀունգարիան դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Ուկրաինայի հետԼիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածությունԹրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ ենAxios. Եվրոպան և Ուկրաինան անհանգստությամբ սպասում են Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպմանըՌուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջԼը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքումԿիևի մի մասը անցել է պահեստային ջեռուցման համակարգի՝ էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարից հետոԱրցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ ԱբրահամյանԹուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգըՎլադիմիր Պուտինը ժամանել է ՇենժենԹրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել ՊետերբուրգումՀրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայիԲելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր էԿուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ ԱզիզյանըԵվրահանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028 թվականի վերջըՄիացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումըԲայդենը խոստովանել է, որ Ռուսաստանի բացառումը G8-ից բարդացրել է երկխոսությունըՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՊայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն էՉինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնինԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Թրամփը հայտարարել է ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում Պուտինի հետ առանձին հանդիպելու իր պատրաստակամության մասին
Ամենադիտված