Ուսանողական ցուցահանդես-մրցույթ
Գիտություն և Մշակույթ
Դեկտեմբերի 3-ից 7-ը Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողական խորհրդի կողմից Նկարիչների միությունում կազմակերպված ուսանողական ցուցահանդես-մրցույթի արդյունքները հրապարակվեցին դեկտեմբերի 7-ին։
«Լավագույն նկար» անվանակարգում հաղթող ընտրվեց ԵԳՊԱ-ի Գեղանկարի բաժնի 4-րդ կուրսի ուսանող Հարությունով Արթուրը, «Լավագույն քանդակ» անվանակարգում գլխավոր մրցանակ ստացավ ԵԳՊԱ-ի Քանդակագործության բաժնի 3-րդ կուրսի ուսանող Աբրահամյան Գեղամը, իսկ «Լավագույն հագուստ» անվանակարգում առաջին տեղը զբաղեցրեց ԵԳՊԱ-ի Հագուստի մոդելավորման բաժնի 3-րդ կուրսի ուսանող Հակոբյան Ռոմանը: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմել էր 500,000 դրամ:
Մրցանակակիրներին մրցանակներ հանձնեց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը։
Մրցույթ-ցուցահանդեսին մասնակցում էին գեղարվեստի պետական ակադեմիայի լավագույն ուսանողները, որոնք մասնակցել էին բազմաբնույթ ցուցադրությունների, միջազգային մրցույթների, ունեցել էին անհատական ցուցահանդեսներ։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում