Christian Louboutin-ը «հաղթեց» Yves Saint Laurent-ին
Աշխարհ
Նյու Յորքի վճռաբեկ դատարանն այսօր նորաձևության աշխարհի 2 հսկաներ Christian Louboutin-ի և Yves Saint Laurent-ի գործով վճիռ է կայացրել՝ վճիռը կայացնելով Louboutin-ի օգտին։ Վերջինս կարող է կոշիկների կարմիր ներբաններն օգտագործել դրանց պատրաստման մեջ, ինչը և պահանջում էր։ Այս մասին հայտնում է Bloomberg Businessweek–ը։
Louboutin-ի ապրանքանիշ դարձած կարմիր ներբանների գաղափարը հեղինակի մոտ ծագել է ցուցադրություններից մեկի ժամանակ՝ իր կողքին կանգնած մոդելներից մեկի ձեռքին կարմիր լաքով սրվակ տեսնելուց հետո: Դրանից հետո կարմիր ներբանները դարձել են Louboutin-ի «ստորագրությունը»՝ հայտնի դառնալով ամբողջ աշխարհում:
Նշենք նաև, որ Christian Louboutin-ի նրբաճաշակ կոշիկները մեծ պահանջարկ են վայելում համաշխարհային շոուբիզնեսի աստղերի շրջանում։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ