Վայքում հակահամաճարակային միջոցառումները շարունակվում են
Հասարակություն
Սեպտեմբերի 7-ին ՀՀ Առողջապահության նախարարության Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունը Վայոց Ձորի մարզային կենտրոնից ահազանգ է ստացել այն մասին, որ Վայքի հիմնական դպրոցում երեխաների մոտ արձանագրվել են աղիքային խանգարման երևույթներ: Ահազանգը ստանալուն պես առողջապահության նախարարության մասնագետների խումբը մեկնել է Վայք և տեղի մասնագետների հետ իրականացրել համաճարակաբանական հետազոտություն:
Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ երեխաները նախորդ օրը գանգատվել էին թուլությունից, սրտխառնոցից, ոմանք' փսխումից, իսկ 5 երեխայի մոտ նկատվել են լուծի երևույթներ։ Կազմակերպված բակային համայցների ժամանակ բոլորի վիճակը բավարար էր, երեխաների մոտ նոր դեպք չի հայտնաբերվել:
Վայքի բուժմիավորումում սեպտեմբերի 6-ին և 7-ին հոսպիտալացման դեպքեր և շտապ օգնության կանչեր չեն գրանցվել:
Հակահամաճարակային միջոցառումները շարունակվում են:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը