Հարգանքի տուրք Օհան Դուրյանի հիշատակին
Հասարակություն
1922թ. սեպտեմբերի 8-ին Երուսաղեմում ծնվել է Օհան Դուրյանը: Ուսանել է Երուսաղեմի կոնսերվատորիայում՝ Պֆեֆֆերի և Գրինտալի դասարաններում:
1967թ. նրան շնորհվեց Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստի կոչումը: Հայաստանի անկախացումից հետո վերադարձել է հայրենիք, և ՀՀ իշխանությունների հրավերով ստանձնել Հայաստանի ազգային Օպերայի նվագախմբի գլխավոր դիրիժորի պարտականությունները: Տարիներ տևած աշխատանքից հետո ներքին խարդավանքների պատճառով մաեստրոն հեռացել է նվագախմբից:
2002-2006թթ. նա ղեկավարել է Ստաս Նամինի կենտրոնի Մոսկվայի սիմֆոնիկ նվագախումբը:
Այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է Կոմիտասի անվան այգու պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայ մեծանուն դիրիժոր Օհան Դուրյանի հիշատակին: Մաեստրոյի ծննդյան 90-ամյակի կապակցությամբ նրա շիրիմին էին այցելել նաև դիրիժորի ընտանիքի անդամները, գործընկերներն ու երկրպագուները:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը