Պաղեստինը դիմելու է ՄԱԿ՝ հատուկ կարգավիճակ ստանալու համար
Աշխարհ
«Պաղեստինը մտադիր է սեպտեմբերի 27-ին դիմել ՄԱԿ՝ ստանալու «օկուպացիայի ենթարկված ոչ-անդամ պետության» հատուկ կարգավիճակ», - հայտարարել է Պաղեստինյան ազգային վարչության ղեկավար Մահմուդ Աբասը Հորդանանի արևմտյան ափին գտնվող Ռամմալահ քաղաքում կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ, հայտնում է РИА Новости-ն:
«Մենք ցանկանում ենք դիմել ՄԱԿ, որպեսզի մեզ ճանաչեն որպես օկուպացիայի ենթարկված պետություն՝ համաձայն Ժնևյան 4-րդ կոնվենցիայի», - ասել է Աբասը: Վերջինս նշել է նաև, որ ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 133 անդամ պետություններն արդեն ճանաչել են Պաղեստինը՝ որպես պետություն Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով, և Պաղեստինն այդ երկրներում ունի իր դեսպանությունները:
Սակայն Աբասը մատնանշել է նաև, որ մի շարք երկրների կողմից ճնշում կա իրենց վրա (հատկապես ԱՄՆ-ի և մի շարք արևմտյան երկրների), ովքեր չեն ուզում, որ Պաղեստինը ստանա միջազգային ճանաչում:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ