Բորելը հայտարարել է, որ չի կարողացել եռակողմ հանդիպում անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ
Արտաքին Քաղաքական
Եվրամիության ղեկավար Ժոզեֆ Բորելը փորձել է եռակողմ հանդիպում անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, սակայն դա կազմակերպելը հնարավոր չի եղել: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ` այս մասին գործիչն ասել է հինգշաբթի՝ Բրյուսելում ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի նիստին ժամանելուն պես:
«Քանի որ ինձ հետ կապի մեջ են եղել երկու նախարարները (Հայաստանի և Ադրբեջանի), մենք փորձել ենք եռակողմ շփում հաստատել՝ Եվրոպական Միություն, Հայաստան, Ադրբեջան ձևաչափով: Դա անհնար է եղել, այդ իսկ պատճառով առանձին հանդիպումներ կանցկացնեմ երկու նախարարների հետ»,- ասել է վերջինս:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)