Եգիպտոսում հատուկ գործողության հետևանքով 32 մարդ է զոհվել
Աշխարհ
Եգիպտոսի իշխանությունները հայտարարել են, որ սպանել են 32 «հանցավոր տարրերի»՝ հատուկ գործողության ժամանակ։ Եգիպտոսի զինվորական հրամանատարության պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ Մոհամեդ Ալիի խոսքերով՝ հայտնաբերվել և ոչնչացվել է նաև Սինայի թերակղզին Գազայի հատվածի հետ կապող շուրջ 30 թունել։ Այս մասին հայտնում է BBC Russian–ը։
Գեներալի խոսքերով՝ հատուկ գործողությունը, որն իրականացվել է տանկերի և ուղղաթիռների կիրառմամբ, կշարունակվի, ինչպես նաև այն չի հակասում 1979–ին Իսրայելի հետ կնքված խաղաղության պայմանագրի դրույթներին։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ