Հոնկոնգում հրաժարվել են «հայրենասիրական դասերից»
Աշխարհ
Հոնկոնգի իշխանությունները հայտարարել են, որ դպրոցներում «հայրենասիրական դասերը» չեն լինի պարտադիր։ Նման որոշման վրա մեծ է եղել կրթական համակարգի դեմ հազարավոր մարդկանց ցույցերը։
Նշենք, որ հայրենասիրական դաստիարակության նպատակ հետապնդող առարկայի դասավանդումը պետք է սկսվեր տարրական և միջին դպրոցներում և հաջորդ 3 տարիների ընթացքում պարտադիր բնույթ ունենար։
Սակայն, տեղական իշխանությունների խոսքերով, ներկայումս դպրոցները կարող են իրենք որոշել՝ անցկացնել նման դասընթացներ, թե՝ ոչ։ Պաշտոնյաների կարծիքով՝ «հայրենասիրական դասերը» կպաստեն ազգային ինքնագիտակցության և միասնության ձևավորմանը։ Իսկ քննադատները կարծում են, որ այդ դասընթացների նպատակը Չինաստանի կոմունիստական կուսակցության փառաբանումն է։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ