Փոլ Մաքարթնին՝ Պատվավոր լեգեոնի շքանշանակիր
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն այսօր՝ սեպտեմբերի 8-ին, բրիտանացի երաժիշտ, աշխարհահռչակ The Beatles խմբի հիմնադիրներից մեկին՝ սըր Փոլ Մաքարթնիին շնորհել է Պատվավոր լեգեոնի շքանշան։ Այս մասին ասված է Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրության մեջ։ Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել նախագահական նստավայրում՝ երաժշտի ընտանիքի ներկայությամբ։ Twitter–ի իր էջում Մաքարթնին այդ իրադարձությանը վերաբերող մի քանի լուսանկարներ է տեղադրել։
Նշենք նաև, որ Պատվավոր լեգեոնի 1-ին պարգևատրումը տեղի է ունեցել 1802 թվականին Նապոլեոն Բոնապարտի կողմից։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ