Ռենուարի կտավը գնվել է 50 ԱՄՆ դոլարով
Գիտություն և Մշակույթ
Մի շարք ամերիկացի փորձագետների կարծիքով՝ ԱՄՆ-ի Վիրջինյա նահանգի Ալեքսանդրիա քաղաքի տոնավաճառից գնված կտավը պատկանում է ֆրանսիացի հայտնի նկարիչ Պիեռ Օգյուստ Ռենուարի վրձնին: Այս մասին հայտնում է BBC-ն:
Կինը, որը գնել է կտավը, դրա դիմաց վճարել է ընդամենը 50 ԱՄՆ դոլար: Նա նկատել է նկարի շրջանակի վրա եղած մակագրությունը՝ «Ռենուար», ինչից հետո այն տարել է աճուրդի տուն, որտեղ փորձագետները հայտնաբերել են, որ հնարավոր է՝ այն 1879 թվականին նկարված «Բնապատկեր Սենայի ափերին» կտավը լինի:
Բնապատկերի իրական արժեքը մոտ 100.000 դոլար է: Կտավը հնարավոր է վաճառվի աճուրդի միջոցով՝ սեպտեմբերի վերջին: Այն, ըստ երևույթին, հայտնվել է ԱՄՆ-ում 1962 թվականին՝ Ռենուարի արվեստի սիրահար Հերբերթ Մեյի հավաքածուի հետ միասին: Բայց թե ինչպես է այն հայտնվել տոնավաճառում, անհայտ է:


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի