Հասմիկ Պապյանը նշանակվել է Կոնսերվատորիայի օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար
Գիտություն և ՄշակույթՕպերային երգչուհի Հասմիկ Պապյանը նշանակվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար։ 1lurer.am-ի հետ զրույցում լուրը հաստատել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիայի տնօրեն Հայկ Վարդանյանը:
Վերջինս նշել է, որ Հասմիկ Պապյանը մեկնարկել է դեռ հոկտեմբերից, իսկ դեկտեմբերի 17-ին բեմադրվել է Պապյանի առաջին նախագիծը, որը նվիրված էր Բեթհովենի 250-ամյակին:
Կոնսերվատորիայի օպերային ստուդիան հիմնադրվել է 40 տարի առաջ՝ բուհը 26 տարի ղեկավարած ռեկտոր Ղազարոս Սարյանի կողմից։