Աուտիզմով տառապող տղայի մասին ֆիլմը շահել է «Արծաթե մկնիկը»
Գիտություն և Մշակույթ
Ռեժիսոր Լյուբով Արկուսի «Антон тут рядом» ֆիլմն արժանացել է իտալացի ինտերնետ–քննադատների Mouse d'argento (Արծաթե մկնիկ) պարգևին՝ Վենետիկում տեղի ունեցած 69-րդ միջազգային կինոփառատոնի ժամանակ։
Այս ֆիլմը պատմում է աուտիզմով տառապող 4-ամյա Անտոն Խարիտոնովի կյանքի պատմությունը, ում հետ «Սեանս» ամսագրի գլխավոր խմբագիր և կինոքննադատ Արկուսը ծանոթացել է 2008-ին։ Ֆիլմի նկարահանման ընթացքում ռեժիսորը հասկացել է, որ երեխան դարձել է իր ամենահարազատ մարդկանցից մեկը։
Նշենք նաև, որ «Антон тут рядом» ֆիլմի ցուցադրությունը, որը չի եղել մրցութային, ավարտվել է երկարատև ծափողջույնների ներքո։
Իսկ ահա «Ոսկե մկնիկ» պարգևը հանձնվել է Կիմ Կի Դուկին (Kim Ki Duk)՝ «Պիետա» (Pieta) ֆիլմի համար։


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի