Հարավկորեացի բեմադրիչ Կիմ Կի Դուկը «Սուրբ Մարկոսի ոսկե առյուծի» դափնեկիր
Գիտություն և Մշակույթ
Աստվածաշնչյան փիլիսոփայությամբ ոգեշնչված «Պիետա» ֆիլմը՝ հարավկորեացի բեմադրիչ Կիմ Կի Դուկին բերեց Վենետիկի 69-րդ փառատոնի գլխավոր մրցանակ «Սուրբ Մարկոսի ոսկե առյուծը», հաղորդում է ИТАР-ТАСС-ը։
Այսօր՝ ամերիկացի ռեժիսոր և պրոդյուսեր Մայքլ Մաննի գլխավորած ժյուրին հայտարարել է ատեղծագործական մրցույթին ներկայացված բոլոր տասնութ ֆիլմերի հաղթողների անունները։
Նշենք, որ հարավկորեական արտադրության այս ֆիլմը վաղուց էր արժանացել միջազգային հանրության համակրանքին և այստեղ բազմիցս հնչել են կարծիքներ հավանական հաղթանակի առնչությամբ։
Սառնարյուն հանցագործի մասին պատմող այս ֆիլմը, ով պատահական հանդիպում է տարիներ առաջ իրեն լքած մորը, դրական ուշադրության է արժանացել քննադատների, լրագրողների և քմահաճ հանդիսատեսի կողմից։


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի