Սուրեն Մելիք-Իսրայելյանը նշանակվել է ԵՄ-ում և ՀՄԿ-ում Հայաստանի մաքսային կցորդ
ՏնտեսությունՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Սուրեն Մելիք-Իսրայելյանը նշանակվել է Եվրոպական Միությունում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանի մաքսային կցորդ:
Այս մասին որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 17-ի N 1491-Ն որոշման հավելվածի 8-րդ և 9-րդ կետերը` 1. 2021 թվականի մարտի 17-ից Սուրեն Մելիք-Իսրայելյանին նշանակել Եվրոպական միությունում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մաքսային կցորդ` 3 տարի ժամկետով»,- ասված է որոշման մեջ: