ՀԱՊԿ-ի «Արգելք-2026» զորավարժության շրջանակում զինծառայողները գործնական վարժանքներ են իրականացնում Պլանային գազանջատումներ Սյունիքի և Լոռու մարզերում Ռոնալդուն մոտենում է 1000-րդ գոլին Բելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ» Honda-ն մինչև 2030 թվականը կներկայացնի 15 նոր հիբրիդային մոդել Ես երբեք չեմ մոռանա․ Թրամփը կոշտ ուղերձ է հղել հութիներին ԵՄ երեք երկրներ առաջարկել են եվրոպական օրենսդրության համար «արտակարգ արգելակ» կիրառել Թռիչքների դադարեցում Նյուրնբերգի օդանավակայանում. ինքնաթիռը հնարավոր առևանգման ծածկագիր է փոխանցել Փոթորիկները Մեքսիկայում և ԱՄՆ-ում ջրհեղեղներ են առաջացրել. կան զոհեր Հայաստանի ծանրորդները սկսել են ելույթները Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունում Անտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետ ՆԱՏՕ-ի տասնյոթ երկրներ սկսել են ամենամյա Steadfast Noon միջուկային զորավարժությունները 

Տեղի կունենա ժողովրդական նվագարանների համույթի այս տարվա ամենամեծ մենահամերգը

Գիտություն և Մշակույթ

Այսօր՝ ժամը 19:00-ին, Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնի բեմում տեղի կունենա «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթի այս տարվա ամենամեծ մենահամերգը: Համույթը կներկայանա բեմական նոր հանդերձանքով, նոր ու ուշագրավ՝ յուրօրինակ մեկնաբանություններով, մշակումներով և պրեմիերաներով հագեցած համերգային ծրագրով: Կհնչեն աշուղական, ժողովրդական, ազգագրական երգեր, կտորներ հայ հոգևոր երաժշտությունից, ինչպես նաև հայ դասական ստեղծագործությունների մի շարք փոխադրումներ: Համերգի ընթացքում ներկայացվող բոլոր ստեղծագործությունները կմեկնաբանի ազգագրագետ Արուսյակ Սահակյանը:

Հրատարակվել է նաև Համույթի կազմում ընդգրկված նվագարանները ներկայացնող պատկերազարդ գրքույկ, որտեղ հանրամատչելի բացատրություններով նկարագրված են ավանդական նվագարանների կառուցվածքային ու ձայնավերարտադրողական առանձնահատկությունները, հետաքրքրական փաստեր նվագարանների պատմության, զարգացման ուղու, դրանց հետ կապված առասպելների մասին: Գրքույկում նաև վկայակոչվում են ներկայացվող նվագարանների՝ հնէաբանական աղբյուրներից պեղված նախատիպային գտածոները, հատվածներ հայ պատմիչների վկայություններից: Զետեղված են նաև ներկայացվող փողային, լարային և հարկանային նվագարանների՝ միջնադարյան մանրանկարչության մեջ հանդիպող պատկերագրումները: Ճանաչողական այս գրքույկը, որ տրամադրվելու է բոլոր ներկաներին, հրատարակվել է ազգային երաժշտությունն ու նվագարանները հանրայնացնելու և դրանց մասին հանրության լայն շրջանակների իրազեկությունը բարձրացնելու նպատակով:

Համույթի բեմական նոր զգեստների ձևավորումն իրականացրել է հագուստի մոդելավորող Լալա Սարգսյանը: Կարմիր և սև գույների գեղեցիկ համադրության վրա հիմնված բեմական այս նոր հանդերձը յուրօրինակ հեղինակային աշխատանք է, որում ավանդական մեզարները ստացել են ժամանակակից բեմի գեղագիտական պահանջներին համապատասխանող վայելուչ ձև և առանձնանում են Լալա Սարգսյանի հեղինակային զարդանախշերով ստեղծված ոճավորումներով:

Հիմնադրման օրվանից, «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթի գեղարվեստական ղեկավարն է անվանի թառահար և խմբավար Հովիկ Սահակյանը, ով թառահարի և նվագախմբի դիրիժորի բարձրագույն որակավորում է ստացել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, եղել է Հայաստանի ժողովրդական գործիքների պետական նվագախմբի առաջին թառահարը և ունի մանկավարժական հարուստ կենսագրություն «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթում, Երևանի Բարսեղ Կանաչյանի անվան արվեստի և Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցներում:

«Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթը կազմավորվել է ազգային երաժշտության ու նվագարանների հանդեպ երիտասարդների սերն ու հետաքրքրությունը վերականգնելու տեսլականով, և ժողովրդական երաժշտություն կատարողների շարքերը երիտասարդներով համալրելու մտայնությամբ: Համույթը կազմավորվել է դեռ 2005 թվականին «Նարեկացի» արվեստի միությունում կազմակերպված թառի ու քամանչայի անվճար դասընթացների հենքի վրա: Այդ տարիներին հանրապետության երաժշտական դպրոցներում ժողովրդական նվագարանների դասարանները դեռևս վճարովի էին և «Նարեկացի»-ն սահմանել էր հատուկ կրթաթոշակ պատանի կատարողների մասնակցությունն ու հետաքրքրությունը խրախուսելու համար: Այսօր արդեն «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթը կայացած ու համերգային գործունեության հարուստ կենսագրությամբ անսամբլ է: 2008թ-ի օգոստոսի 27-ի իր անդրանիկ ելույթից ի վեր համույթը համերգային ու հյուրախաղային երկար ուղի է անցել՝ Երևանի տարբեր բեմերով, Հայաստանի մարզերով և Արցախով, Ֆրանսիայի Լիոն, Թուլուզ, Փարիզ, Սարլա, Քահոր, Ռոման, Սեն Շամասի քաղաքներով, Շվեյցարիայի Ժնևով, Ցյուրիխով, Լուգանոյով...

Համույթի թողարկած ձայնասկավառակը ճանաչվել է «Տարվա լավագույն ալբոմ»՝ 2010 թվականի Ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՀԱՊԿ-ի «Արգելք-2026» զորավարժության շրջանակում զինծառայողները գործնական վարժանքներ են իրականացնումՊլանային գազանջատումներ Սյունիքի և Լոռու մարզերումՌոնալդուն մոտենում է 1000-րդ գոլինԲելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ»Honda-ն մինչև 2030 թվականը կներկայացնի 15 նոր հիբրիդային մոդելԵս երբեք չեմ մոռանա․ Թրամփը կոշտ ուղերձ է հղել հութիներին ԵՄ երեք երկրներ առաջարկել են եվրոպական օրենսդրության համար «արտակարգ արգելակ» կիրառելԹռիչքների դադարեցում Նյուրնբերգի օդանավակայանում. ինքնաթիռը հնարավոր առևանգման ծածկագիր է փոխանցելՓոթորիկները Մեքսիկայում և ԱՄՆ-ում ջրհեղեղներ են առաջացրել. կան զոհերՀայաստանի ծանրորդները սկսել են ելույթները Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունումԱնտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետՆԱՏՕ-ի տասնյոթ երկրներ սկսել են ամենամյա Steadfast Noon միջուկային զորավարժություններըՔննարկվել են նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերԷներգետիկ հրադադարի հարցով շփումները շարունակվում են. Պեսկով22 կրիա հայտնաբերվել է լքված նավակումՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱտլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվելՊուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնություններըԳյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել էԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըՌուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. ԶելենսկիԱրևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ ՄիրզոյանԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՄիրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել
Ամենադիտված