Աստղերի կոմպլեքսները
Հասարակություն
Ումա Տուրմանին դեռահաս տարիքում ծաղրում էին բարձր հասակի համար. 12 տարեկանում նա արդեն 1,80 սմ էր: Եվ ոչ միայն հասակի այլև բոլորից տարբերվող իր բաց գույնի մազերը և տարօրինակ անունը չէին թողնում աղջկան հանգիստ ապրել և ուսանել այն էլ ամերիկական դպրոցում: Որի արդյունքում Ումա Տուրմանի պատանեկությունն անցավ շատ դեռահասների կարգախոսով՝ «Ես տգեղ եմ, և միշտ կլինեմ այսպիսին»:
Անվան արտասովորության պատճառով աղջիկը 9 տարեկանում նախընտրում էր՝ իրեն կոչեն Դայանա: Սակայն, ավելի ուշ նա հաշտվեց իր անվան հետ և նույնիսկ սկսեց դրանով հպարտանալ:
Իսկ դպրոցական տարիներին դերասան Թոմ Կրուզը տառապում էր իր ցածրահասակության պատճառով: Դա վերածվել էր իսկական կոմպլեքսի: Ուստի դերասանը փորձում էր շփվել նրանց հետ, ում հասակը իրենից ցածր էր, որպեսզի ավելի բարձրահասակ երևար:
Սպորտով զբաղվելը, ձգումները, ցավոք, նրան այնքան էլ չօգնեցին: Այսօր արդեն հայտնի դերասանի հասակը մոտավորապես 1,70 սմ է:
Նրա այս կոմպլեքսը այժմ էլ նրան խանգարում է հանգիստ ապրել, նա անհանգստանում է յուրաքանչյուր լուսանկարի համար, հատկապես, երբ իր կինը բարձրակրունկներով է լինում:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը