Թուրքիայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները բացասական կանդրադառնան ՆԱՏՕ-ի շրջանակներում համատեղ գործունեության վրա․ Թուրքիայի ՊՆ
ԹուրքիաԹուրքիայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները՝ կապված ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնման հետ, բացասաբար կանդրադառնան ՆԱՏՕ-ի շրջանակներում համատեղ գործունեության վրա։ Անկարան ակնկալում է, որ Վաշինգտոնը կվերանայի այս որոշումը, ասել է հանրապետության պաշտպանության նախարարության ղեկավար Հուլուսի Աքարը: Ավելի վաղ ԱՄՆ-ն պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի պաշտոնյաների և S-400- ի գնման համար պատասխանատու հաստատությունների դեմ:
«Մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի ԱՄՆ պատժամիջոցները որևէ կերպ մեզ չվնասեն: Դա բացասաբար կանդրադառնա ՆԱՏՕ-ի հետ մեր համատեղ գործունեության վրա: ԱՄՆ-ը պետք է անհապաղ վերադառնա այդ սխալ որոշումը վերանայելու: Մենք ակնկալում ենք, որ այն կշտկվի», - ասել է Աքարը։